Ժամացույցների պատմությունից

Ժամացույցը սարք է, որը ցույց է տալիս և որոշում է ժամանակը:

Ժամացույց բառը նշանակում է զանգ:  Ժամացույցը համարվում է մարդկության հնագույն գյուտերից մեկը:

Սրանից 2500 տարի առաջ հին բաբելոնացիները հնարեցին ժամանակ ցույց տվող մի հատուկ սարքավորում: Դա արևի ժամացույցն էր: Հավասար մասերի բաժանված շրջանաձև թվատախտակի վրա ընկնող ստվերի օգնությամբ որոշվում էր ժամանակը:

150616246714084103-w237

Արևի ժամացույցները եղել են պատի ուղղահայաց և սեղանի՝ հորիզոնական դիրքերով: Ժամանակը ցույց են տվել կենտրոնում ուղղահայաց դիրքով կանգնած ձողի ստվերի օգնությամբ:

Այս ժամացույցի թերությունն այն էր, որ  չէր «աշխատում»  գիշերը կամ ամպոտ եղանակին: Հայաստանում մինչև հիմա էլ կան արևի ժամացույցներ: Դրանցից կարելի է տեսնել հին եկեղեցիների, վանքերի կամ այլ շինությունների պատերին: Ընդ որում, հայկական ժամացույցների ցուցատախտակին թվերի փոխարեն գրված են մեսրոպյան տառեր: Այն բանից հետո, երբ եկեղեցիների վրա տեղադրվեցին ժամացույցներ, դրանք կոչվեցին նաև ժամ:

Bas-relief_on_the_wall_of_YSU

Եգիպտոսում, Բաբելոնում, Հունաստանում և այլ երկրներում մ. թ. ա. 3-րդ դարում արևի ժամացույցներին փոխարինելու եկան ջրի ժամացույցները: Դրանց առավելությունն այն էր, որ ժամանակը ցույց էին տալիս ինչպես ցերեկը` արևոտ ժամանակ, այնպես էլ գիշերը: Այդ ժամացույցով ժամանակը որոշվում էր անոթի մեջ գտնվող ջրի մակարդակով:

800px-Ancient_Chinese_Water_Clock1-12-638
Միջին դարերում մարդիկ ժամացույցներ հնարեցին իրար միացրած երկու անոթներից և այդ անոթների մեջ լցրին ավազահատիկներ: Նման ժամացույցներ կարելի է տեսնել ամեն մի լաբորատորիայում: Դրանք օգտագործում են ժամանակի կարճ հատվածներ չափելու համար:

1467706881_3253

Միջին դարերում Չինաստանում և Եվրոպայում գոյություն ունեին, այսպես կոչված, կրակի ժամացույցներ: Դրանք իրենցից ներկայացնում էին երկար, մինչև 1 մետր երկարության մոմեր, որոնք ունեին հատուկ կառուցվածք: Մոմի վրա նշագծված էին հավասար հատվածներ և ամեն մի հատվածի վերջում դրված էր մի մետաղագնդիկ: Երբ մոմը հալվելով հասնում էր մետաղագնդիկին, այն զրնգոցով ընկնում էր մետաղյա սկուտեղի վրա, ազդարարելով ժամը: Այն օգտագործվում էր նաև որպես զարթուցիչ:

candlefinal (1)

Մեխանիկակ ժամացույցների առաջին նմուշները երևան եկան մեր թվարկության XIII դարում: Հսկայական լիսեռին փաթաթում էր երկար պարան, որի մի ծայրից կախվում էր կշռաքար: Վերջինիս ծանրությունից լիսեռը հավասարաչափ արագությամբ պտտվում էր, իսկ պարանը` քանդվում: Պարանի վրա նախօրոք կատարած նշումներից մարդիկ իմանում էին, թե որքան ժամանակ է, ինչ այն քանդվում է: Ավելի ուշ կշռաքարը փոխարինվեց զսպանակով:

Ճոճանակավոր ժամացույց
 
Ժամացույցն աշխատում է ձողին ամրացված ճոճանակի օգնությամբ:Ճոճանակը տատանվում է, քանի որ Երկրի ձգողությունը նրան վերադարձնում է ուղղահայաց դիրք: Դեպի  ներքև սահող կշռաքարն ապահովում է ճոճանակի անփոփոխ դիրքը:
скачанные файлы (8).jpg      pendelis.gif
Կվարցե ժամացույց
 
20-րդ  դարի 20 – ական թվականներին ստեղծվեց մեխանիկական ժամացույցի նոր տեսակը՝կվարցայինը, որն այն ժամանակ համարվում էր ամենաճշգրիտը: Կվարցե բյուրեղի տատանումներն ապահովում է մարտկոցը:

Ժամացույցի գյուտից հետո նրա արտադրությունը արագորեն զարգացավ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և Անգլիայում:

Էլեկտրականության հայտնագործումը հնարավորություն տվեց զարգացնելու նաև այս բնագավառը: Ստեղծվեցին մեխանիկական ժամացույցներ, որոնցում ճոճանակի կամ զսպանակի աշխատանքը կատարվում էր էլեկտրականության միջոցով: Սրանք կոչվեցին էլեկտրա – մեխանիկական ժամացույցներ:

 

Ժամացույցների պատմության մեջ իսկական հեղափոխություն եղավ XX դարի 60 – 70 – ական թվականներին, երբ ստեղծվեցին  էլեկտրոնային ժամացույցները: Օրինակ՝ լինում են ժամացույց – նվագարկիչ, ժամացույց – հեռախոս և այլն:

 

 Ստեղծվեց նաև  ժամանակի չափման ամենանոր ու ամենաճշգրիտ մեխանիզմը՝ ատոմային ժամացույցը:  Ատոմային ժամացույցներն օգտագործվում են աստղադիտարաններում և ճշգրիտ գիտությունների այլ բնագավառներում: Սրանց անճշտությունը հազար տարում կես վարկյանից էլ փոքր է:

Ատոմային ժամացույց (սխալը՝ 1 վայրկյան 150 միլիոն տարում):

atomp

 

 

 

1 thought on “Ժամացույցների պատմությունից

  1. Ծանուցում՝ Ժամացույցների պատմությունից – Գեղամ Գասպարյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s