Մասնակիցներ —  2-1  դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը — հունվար ամիս

Նախագծի նպատակը

  • Դդմի մասին տեղեկությունների ձեռքբերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում

Նախագծի խնդիրները

  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • Լեզվամտածողության և երևակայության զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Հաշվելու, համեմատելու կարողության զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Գործունեության ձևեր

Խոհանոցային գործունեություն-ընտանեկան նախագիծ

Դդմային կերակրատեսակների`  թխվածքաբլիթի, ղափամայի պատրաստում

Դդմագլոր խաղ. Խաղը սկսում ենք բակում:  Սովորողները դդումները  գլորում են,  հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:

Խաղ մարզադահլիճում. Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:

Շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/

 Երաժշտություն

  • Ղափամայի ծիսական երգերի ուսուցում
  • Ազգային պարերի ուսուցում

 Ընտանեկան նախագծեր

  • Մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում
  • Դդմի մասին տեղեկատվական տեսանյութերի ստեղծում