Գեղամ Սարյան. «Փափուկ ձյուն»

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Զգույշ իջի՛ր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:
Հանդարտ, կամաց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո˜ւյշ, զգո˜ւյշ անսահման:
Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջի՛ր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար: