«Հայ գրերն իմ գրչով» կրթական ծրագիր

«Հայ գրերն իմ գրչով»  կրթական ծրագիրն անցկացվում է Գրիգոր Խանջյանի հայտնի որմնանկարի ցուցադրության շրջանակներում:

Իրականացման օր — դեկտեմբերի 14
Ժամը՝  — 15:30 — 16:00
Կազմակերպիչն է՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։
«Հայ գրերն իմ գրչով» ծրագրին մասնակցելու  շրջանակում մասնակիցները կծանոթանան Գրիգոր Խանջյանի եռամաս որմնանկարին` հատուկ ուշադրություն դարձնելով «Հայոց այբուբեն» հատվածին, կբացահայտեն տառերի զարմանահրաշ աշխարհը, իսկ ծրագրի ավարտին իրենց յուրահատուկ ոճով և գույներով կպատկերեն թռչնակերպ տառեր:

Ծրագրի իրականացումը  նախատեսված  է «Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագծի շրջանակում։

Ծրագրի ընթացքում սովորողների մոտ կզարգանա ստեղծագործական երևակայությունը, թանգարանային պարզագույն կանոնների  յուրացումը և կիրառումը, ինչպես նաև թանգարանային միջավայրում ուսումնական գործունեություն իրականացնելու հմտությունը։

Ծրագրի ընթացքում սովորողները կստեղծագործեն՝ նկարելով և պատրաստելով թռչնակերպ գրերը։

Կիմանա հայոց այբուբենի ստեղծման պատմությունը, ինչպես նաև կծանոթանան թռչնագրերի հետ։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s