Հնարագետ նապաստակը. Ստեփան Լիսիցյան

Լինում է, չի  լինում մի հայր նապաստակ է լինում:   Մի օր նապաստակը տնից դուրս է գալիս, տեսնում է տան չորս բոլորն աղվեսներն են վազվզում:
—  Վա՜յ իմ գլխին, հիմա ի՞նչ պիտի անեմ, իմ փոքրիկներին ինչպե՞ս սրանց ձեռքից ազատեմ,- ասում է նապաստակը:
Բայց հայրիկը փորձված նապաստակ է: Անպատճառ մի ճար կգտնի: Պստիկ շլդիկը նայում է ու զարմանում, թե այս ի՞նչ է անում հայրիկը. ներկերը հանել է, մի տախտակ է դրել իր առջև և վրձինով ինչ-որ գրում է:
Տեսնես այդ ի՞նչ է գրում:
Հայրիկը տախտակը տարավ, տնկեց հենց իրենց տան գլխին ու սուս ու փուս մտավ ներս:  Գալիս է աղվեսն ու կարդում.  «Այստեղ ապրում է պարոն շունը: Ով գայլի կամ աղվեսի տեղը գիտի՝ խնդրեմ իմաց տա»:
—  Վա՜յ, տունս քանդվեց,- կանչում է աղվեսն ու լեղապատառ փախչում:
—  Ա՛յ կնիկ, երեխանե՛ր, ժողովու՛րդ: Պարոն շունը մեր անտառում է բնակվել: Վե՛ր կացեք, գլխներս ազատենք, շու՛տ, քոչենք հեռո՜ւ, հեռո՜ւ…

Ա՜յ թե ուրախացան նապաստակները:
Կեցցե՛ մեր հնարագետ հայրիկը:

հնարագետ — ամեն ինչի ելքը գտնող
փորձված — փորձ ունեցող
անպատճառ — անպայման
լեղապատառ — շատ վախեցած
քոչել — ունեցվածքը հավաքել ու գնալ ուրիշ տեղ ապրելու

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s