Շաբաթվա աշխատանքների ամփոփ նկարագրություն. Նոյեմբերի 11-ից նոյեմբերի 15-ը

Շաբաթվա   ընթացքում իրականացվող ուսումնական նախագծեր և աշխատանքների նկարագրություն

Մայրենի, լեզվագործունեություն
Տեքստերի  ընթերցում, անծանոթ բառերի դուրս բերում և բացատրում:
Ստեղծագործական երևակայության զարգացում բառային աշխատանքների օգնությամբ, բառախաղեր՝  ամեն մի սովորող  ասում է, որից հետո   բառերը  հավաքելով մեկ տեղում ընտրում ենք բառազույգեր/պատահականության սկզբունքով/ միացնելով ստանում ենք նոր բառեր,  բառային երկանդամներ  ռոդարիական հնարներով:
Գրավոր պատումների ստեղծում առարկաների, կերպարների, նկարների նկարագրության օգնությամբ: Այս շաբաթ նկարագրում ենք կրթահամալիրը, կրթահամալիրի ուսուցիչներին, սովորողներին։

Շաբաթվա ընթերցանության նյութեր
Աթաբեկ Խնկոյան — «Գարուն»
Մաթեմատիկա

  • Բանավոր համրանք: Տրամաբանական խաղեր և հաշվարկներ:
  • Բանավոր համրանք, հաջորդականություններ, հաշվարկներ 3-ական, 5-ական, 10-ական համակարգով առաջ և ետ։
  • Երկնիշ թվեր: 20-ից մեծ երկնիշ թվեր, դրանց գրառումը.տասնավորներ և միավորներ:   Երկնիշ թվի կլորացումը մինչև մոտակա տասնյակը: Երկնիշ թվին տասնյակներ գումարելը և հանելը:
  • Մաթեմատիկական, թվաբանական խնդիրների հորինում։

Մարմնամարզություն

  • Հեծանվավարություն
  • Լող
  • Մարմնամարզական  և շարժուն խաղեր

Մեդիատեխնոլոգիա

  • Համակարգչային գրագիտություն:
  • Մուտքագրում:
  • Աշխատանք նկարչական ծրագրերով:
  • Էլ. փոստերի գործածում:

Տեխնոլոգիա և կերպարվեստ
«Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագիծ —  — նկարչական պլեներ «Դեպի լյառը Մասիս» տանիքում, Կոմիտասն ու գույները։

Ես և շրջակա աշխարհը

  • Անվտանգությունը տանը և դրսում :
  • Իմ բակը, թաղամասը։ Աշնան դիտարկում։

Երգ-երաժշտություն

  • Կոմիտասյան երգերի կատարում, կարաոկեների ստեղծում՝ 《Սար, սար》, 《Այբ  բեն, գիմ》երգերի կարաոկեների ստեղծում։

Շախմատ

  • Շախմատի խաղաքարերի քայլերը
  • Խաղ շախմատով

 

Այլ գործունեության տեսակները.

Շաբաթվա աշխատակարգ

11 նոյեմբերի, երկուշաբթի

  • 9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9:30-10:10 —Մայրենի. Լեզվագործունեություն, բառային խաղ նկարագչության օգնությամբ։
  • 10:15 — 11:00—բանավոր մաթեմատիկա, համրանք 5_ական, 10_ական առաջ և ետ հաշվով։ Մաթեմատիկական, թվաբանական խնդիրների հորինում, ձայնագրում
  • 11:00—11։30 _ երաժշտոիթյան սրահի նորամուտ
  •  11:35 — ընդմիջում/նախաճաշ
  • 11:40 — 12:25 — ուրախ օտար լեզու/անգլերեն, ռուսերեն/
  • 12:30-12:45 — քայլք դեպի Արևմտյան դպրոց
  • 12:45 — 13:00 — հիգիենայի ժամ, լողի նախապատրաստում
  • 13:00 — 13:35 — լող

12 նոյեմբերի, երեքշաբթի

  • 9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9:30-10:10 _խնկոյանական ոտանավորների կրկնում, նախապատրաստվում ենք խնկոյանական ոտանավորների շ շարքի ձայնագրություններին։
  • 10:15 — 11:05 —
  • Մաթեմատիկական — կազմում ենք բանջարեղենների ցանկ։ Ցանկն առանձնացնում ենք գույներով, ձևերով, համերով…
    Կազմում ենք բանջարեղենային խնդիրներ Paint նկարչական ծրագրի օգնությամբ ստեղծում խնդրագրքի էջերը/
  • 11:05 — 11:15 — հիգինենայի ժամ
  • 11:15 — 11:35 — ընդմիջում/նախաճաշ
  • 11:40 — 12:25 -ձայնագրման ստուդիայում խնոկայանական ոտանավորների ձայնագրում
  • 12:30- 13:00 — մարզական խաղեր
  • 13:00 — 13:35 — Ընթերցանություն/

13 նոյեմբերի, չորեքշաբթի

  • 9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9:30-10:10 —ուրախ օտար լեզու/ռուսերեն/
  • 10:15 — 10:50 — Ուրախ օտար լեզու/անգլերեն/
  • 10:50 — 11:00 — ընդմիջում/նախաճաշ
  • 11:30— 12:30 «Իմ ժամանակակից ուսուցիչը» ուսումնական նախագծի շրջանակում հանդիպում մաթեմատիկայի ուսուցիչ Գևորգ Հակոբյանի հետ
  • 12։30 — 13։00 — ընթերցանություն ռոդարիական հնարներով, տեքստից բառերի առանձնացում, բառային երկանդամների ստեղծում
  • 13:00 — 13:35 — Շախմատի պարապմունք Առնոլդ Միքայելյանի հետ

14 նոյեմբերի, հինգշաբթի

  • 9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9:30- 13:35  _ Շոշափելի մաթեմատիկա ուսումնական ճամփորդություն դեպի Թումո կենտրոն

15 նոյեմբերի, ուրբաթ

  • 9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9:30-10:10 —ուրախ օտար լեզու/ռուսերեն/
  • 10:15 — 10:50 — Ուրախ օտար լեզու/անգլերեն/
  • 10:50 — 11:00 — ընդմիջում/նախաճաշ
  • 11:30— 12:30 «Հարթակում սեբաստացիծնողնրեն են» ուսումնական նախագծի շրջանակում հանդիպում գրող Գրիգոր Գրիգորյանի ետ
  • 12։30 — 13։00 — ընթերցանություն ռոդարիական հնարներով, տեքստից բառերի առանձնացում, բառային երկանդամների ստեղծում
  • 13:00 — 13:35 — Շախմատի պարապմունք Առնոլդ Միքայելյանի հետ