Արատեսյան ճամփորդության ամփոփում

received_5503039923705116168477509293492851.jpegՆոյեմբերի 1-3 -ը, Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի մի խումբ սովորողներ, ուսուցիչներ և ծնողներ, ուսումնահայրենագիտական ճամփորդությամբ եղան Արատեսում։
Ճամփորդությունը նվիրվում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 30-ամյակին։
Ճամփորդության նախագծին կարող եք ծանոթանալ հղումով։
Աշնանային այս գունեղ օրերին  բնության մեջ գտնվելը, բնության գույների հետ լինելը, աշնան տաք արևոտ օրերը վայելելը իսկական հայրենագետի-հետազոտող սովորողի գործ է։ Դեպի Արատես եռօրյա ճամփորդության սկիզբը տրվեց առավոտյան ժամերգությամբ, որին մասնակիցը դարձանք սբ. Երրորդություն եկեղեցում։ Եկեղեցում շարականներ երգելով, լսելով կոմիտասյան հնչյունները ճանապարհ ընկանք։ Առաջին կանգառը Հայրիվանքում էր։ Հայրիվանքի եկեղեցում առաջին անգամ էինք գտնվում, առաջին անգամ միասնական աղոթք անում և հնչեցնում կոմիտասյան երգերը։

Շարունակել կարդալ