Ձմեռ․ Աթաբեկ Խնկոյան

Ծառը մերկացավ
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից:

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց.
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց:

Ձյունը ծնկահար
Նստեց մեր ճամփին,
Սիպտակ հյուսերը
Կիտեց գետափին:

Ես ընթերցող եմ

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները «Տիգրան Հայրապետյան» գրադարանում են։

Այս անգամ սովորողները գրադարանում գրանցվեցին արդեն որպես ընթերցողներ և ընտրելով սիրելի գրքերը անհամբեր եղան ընթերցել դրանք։

Պարբերաբար կներկայացնենք սովորողների կողմից ընթերցված գրքերի մասին։

Այցելության ընթացքում 2-1 դասարանի սովորող Գևոգր Գրիգորյանը գրադարանին նվիրեց երկու գիրք, որոնց հեղինակը Գևորգի հայրիկն էր։

Գրքերի վերնագրերն են․ «Դեղին կազմով գիրքը», «Կանաչ կազմով գիրքը»։ գրքերին ծանոթանալու համար կարող եք այցելել գրադարան և ընթերցել։

Օրվա մասին՝ տեսանյութում։

Սար, սար․

Հայ գեղջկական երգ մանկական ժանրից։

Հեղինակ՝ Կոմիտաս

Աղբյուրը՝ Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատ. X, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2000:

Մեղեդին / Խոսքերը

Այս երգն արտահայտում է ցնծություն և ինքնագոհ ու թեթև մանկական երջանկություն:

Կատարումը —  Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողների
Նկարները —  Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանի սովորողների
Ձայնագրությունը — Կայ Խաչատրյանի

Շարունակել կարդալ

Առուն և քարը

Մի օր փոքրիկ տղան իր ձեռքի քարը նետեց առվի մեջ և գնաց: Քարը նեղացել էր տղայից և  տխուր էր: Բայց առուն սկսեց խոսել: Նրանք ծանոթացան և շատ լավ ընկերներ դարձան: Քարն ուրախ էր, որ արդեն նոր ընկեր ունի:

Կարինա Երիցյան
Հյուսիսային դպրոց, 2-1դասարան

«Ամանորյա ծես» ուսումնական նախագիծ 2-19

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 2-1դասարանի սովորողներ

Ամանորյա ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:

Նախագիծն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Նպատակը՝  Նախապատրաստում  «Ամանորի ծես»  տոնակատարությանը.

 Խնդիրները՝

  • Ծանոթանալ տարբեր երկրների ամանորին
  • Իմանալ տոնին ծառ զարդարելու սովորության առաջացման պատճառները
  • Իմանալ, թե երբ է աշխարհում և Հայաստանում ստեղծվել այդ սովորույթը
  • Իմանալ, թե նախկինում ինչպես են զարդարել տոնի ծառը
    Շարունակել կարդալ