Շաբաթվա ընթացքում իրականցվող ուսումնական նախագծե

Մայրենի, լեզվագործունեություն
Տեքստերի  ընթերցում, անծանոթ բառերի դուրս բերում և բացատրում:
Ստեղծագործական երևակայության զարգացում բառային աշխատանքների օգնությամբ, բառախաղեր՝  ամեն մի սովորող  ասում է, որից հետո   բառերը  հավաքելով մեկ տեղում ընտրում ենք բառազույգեր/պատահականության սկզբունքով/ միացնելով ստանում ենք նոր բառեր,  բառային երկանդամներ  ռոդարիական հնարներով:
Գրավոր պատումների ստեղծում առարկաների, կերպարների, նկարների նկարագրության օգնությամբ: Այս շաբաթ նկարագրում ենք ընկերոջը և գուշակում` թե ո՞ւմ ենք նկարագրել:
Լեզվագործունեություն․ վանկ, բառ, միավանկ և բազմավանկ բառեր։
Բանավոր խոսքի զարգացում խաղ-ոտանավորի և շուտասելուկների օգնությամբ:
Շաբաթվա ընթերցանության նյութեր.

  • Ղազարոս Աղայան — «Արևի ճառագայթները»
  • Աթաբեկ Խնկոյան — «Ճանճը»
  • Հովհաննես Թումանյան — «Գետակը»

    Մաթեմատիկա
  • Բանավոր համրանք: Տրամաբանական խաղեր և հաշվարկներ:
  • Բանավոր համրանք, նախորդ և հաջորդ թվերը, հաջորդականություններ, հաշվարկներ 3-ական, 5-ական, 10-ական համակարգով առաջ և ետ։
  • Երկնիշ թվեր: 20-ից մեծ երկնիշ թվեր, դրանց գրառումը.տասնավորներ և միավորներ:   Երկնիշ թվի կլորացումը մինչև մոտակա տասնյակը: Երկնիշ թվին տասնյակներ գումարելը և հանելը:
  • Տարվա ամիսները և դրանց օրերի քանակը:

Մարմնամարզություն

  • Հեծանվավարություն
  • Լող
  • Շարային վարժություններ
  • Մարմնամարզական  և շարժուն խաղեր

Մեդիատեխնոլոգիա

  • Համակարգչային գրագիտություն:
  • Մուտքագրում:
  • Աշխատանք նկարչական ծրագրերով:
  • Էլ. փոստերի գործածում:

Տեխնոլոգիա և կերպարվեստ
«Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագիծ —  — նկարչական պլեներ «Դեպի լյառը Մասիս» տանիքում, Կոմիտասն ու գույները։

Ես և շրջակա աշխարհը

  • Անվտանգությունը տանը և դրսում :
  • Իմ բակը, թաղամասը։ Աշնան դիտարկում։

Երգ-երաժշտություն

  • Կոմիտասյան երգերի կատարում
  • Մեդիաուրբաթի նախապատրաստություն

Շախմատ

  • Շախմատի տախտակի կառուցվածը
  • Շախմատի խաղաքարերի անվանումները, խաղաքարերի արժեքը

Այլ գործունեության տեսակները․