Օրվա մաթեմատիկա. 17 հոկտեմբեր, հինգշաբթի

  1. Երեխաները չափում են ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով: Արմինեն արեց 15 քայլ, Բաբկենը` 17, Գայանեն` 12, Վիգենը` 14: Ո՞ւմ քայլն է ամենաերկարը:
  2. Գրի՛ր այն բոլոր երկնիշ թվերը, որոնց միավորը 9 է:
    Գրի՛ր այն բոլոր երկնիշ թվերը, որոնց տասնավորը 7 է:
    Գրի՛ր երեք երկնիշ թիվ, որոնց տասնավորը 4 է:
    Գրի՛ր այն բոլոր երկնիշ թվերը, որոնց միավորը 3 է:
  3. Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
  4. Ավտոմեքենայի ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ
  5. Ձեռքերին կա 10 մատ: Քանի՞ մատ կա 10 ձեռքին:
  6. Աղցան պատրաստելու համար 11 վարունգ վերցրեցինք և դրանից 13-ով ավելի լոլիկ։ Քանի՞ լոլիկ օգտագործեցինք։
  7. Եղբայրս 15 տարեկան է, իսկ քույրս նրանից 11 տարով մեծ է։ Կարո՞ղ ես ասել՝ քույրս քանի՞ տարեկան է։ Շարունակել կարդալ

Արևի հրամանը

Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասաց աստղերին.

-Դե, սիրուն աստղիկներ, երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք: Ծաղիկներին ու թռչնիկներին ասաց.

-Զարթնեցե՛ք ծաղիկներ, զարթնեցե՛ք թռչնիկներ:

Եվ զարթնեցին բոլոր ծաղիկները, թռչնիկները: Շարունակել կարդալ