«Թթուդրիկի ծես» ուսումնական նախագիծ

Թթուդրիկի ծես
Ժամանակահատվածը — նոյեմբերի 4-8-ը:
Մասնակիցներ — 2-1  դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ:

Թթուդրիկի օր — նոյեմբերի 8

Նախագծի նպատակն ու խնդիրները
Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնության, ճանաչողական և իմացական հմտություններ:
Նախագծի միջոցով սովորողներին ծանոթացնել բանջարեղեններին, նրանց կիրառմանը, օգտագործմանը  ինչպես նաև օգտակարությանը:
Նախագծի նպատակը` թթու պատրաստելու ընթացքն ու դրա միջոցով մի շարք հմտությունների ձևավորումն  ու կիրառումը:

Գործունեության ընթացք

Նախապես թթուդրիկի ընթացքը բաժանում ենք փուլերի

Հատկանշական — ծանոթանում ենք բանջարեղենների հետ: Դիտարկում և անվանում նրանց:
Հարցեր
Ի՞նչ եղանակ է հիմա:
Ի՞նչ բանջարեղեններ կան: 
Ի՞նչ բանջարեղեններ են աճում աշնանը: 
Որո՞նք կարելի է օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:
Որո՞նք չի կարելի  օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:

Իմացական և ճանաչողական — ծանոթանում ենք բանջարեղենների օգտակարությանը, հատկությանը, համին:
Հարցեր
Ինչո՞ւ է պղպեղը կծու:
Ինչո՞ւ է ճակնդեղը ալ կարմիր:
Ինչո՞ւ է վարունգը  կանաչ:
Այս շարքը կարելի է շարունակել:

Ստեղծագործական   — ստեղծագործում ենք սովորողները: Յուրաքանչյուրը նկարագրում և բնութագրում է բանջարեղեններից մեկնումեկին: Խոսում իր պատկերացումների մասին: Ձայնագրության միջոցով ստեղծում ենք աուդիոընթերցարան բանջարեղենների մասին։

Մաթեմատիկական — կազմում ենք բանջարեղենների ցանկ։ Ցանկն առանձնացնում ենք գույներով, ձևերով, համերով…
Կազմում ենք բանջարեղենային խնդիրներ, ձայնագրում  և լուծում:
Կազմում ենք գնումների ցուցակ:

Գործնական — կազմակերպում ենք թթուդրիկի ծեսը դպրոցում: Թթու դնում: Սովորողների հետ միասին քննարկում ենք, թե ինչո՞ւ ենք թթու դնում, ինչպե՞ս ենք դնում,  առողջարար է, թե՝ ոչ և այլն: Ձայնագրում, ստեղծում աուդիոընթերցարան։

Մեդիատեխնոլոգիական հմտություններ
Սովորողներից յուրաքանչյուրն իր ամենասիրելի  բանջարեղենը նկարում  է paint նկարչական ծրագրով:  Ծեսի ընթացքի մասին տեսաֆիլմ ենք նկարում և հրապարակում:

Տեխնոլոգիա, բնագիտություն
Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը /ծնողների և ուսուցչի վերահսկողությամբ/ լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ  տեղավորեն տարրաների մեջ:

Հետագայում սովորողները  համացանցից ինքնուրույն տեղեկություններ են հավաքում այն մասին, թե ինչո՞ւ են աղաջրի մեջ տեղավորում թթուն: Ծնողական համայնքը ևս ակտիվորեն մասնակցում է  թթուդրիկի ծեսին: Ինչ յուրօրինակ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի համար, կամ ե՞րբ թթուն պատրաստ կլինի:

Քննարկում ենք նաև մի կարևոր հարց, թե ի՞նչ է նշանակում «թթվելը», ի՞նչ է լինում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվո՞ւմ է, թե՝ ո՛չ, ինչո՞ւ են փոփոխվում։ Կարծշիքները ձայանգրվում են և  ստեղծվում մեդիափաթեթ։

Ընտանեկան նախագծեր

  • Սովորողները հարցազրույց են վերցնում տատիկներից:
  • Ինչո՞վ և ինչպե՞ս  են թթու դնում  իրենց գյուղում, պատրաստում տեսաֆիլմ։
  • Ի՞նչ ավանդույթներ, հիշողություններ ունեն թթու դնելու հետ կապված:

Որպես նախագծի արդյունքն—սովորողները ծանոթանում են թթու դնելու ձևին, տեղեկանում են բանջարեղեններից յուրաքանչյուրի, իմանում նրանց օգտակարության մասին,  իմանում են ինչպես օգտագործել բանջարեղենը /եփած, թե հում վիճակում/:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s