Բարակ թելը

Մի մարդ թել մանողին բարակ թել պատվիրեց: Սա էլ մանեց: Բայց արի ու տես, որ մարդը չհավանեց ու ասաց.
— Ինձ շատ բարակ թել է պետք:
Մանողն էլ, թե՝
— Եթե սա բարակ չէ, ահա քեզ ավելի բարակը, — և դատարկ տեղը ցույց տվեց: Մարդն ասաց, որ ինքը թել չի տեսնում:
— Ես էլ չեմ տեսնում, որովհետև թելը շատ բարակ է:
Հիմարն ուրախացավ, այդ թելից էլի պատվիրեց՝ մեծ գումար վճարելով չեղած թելի համար:

Լև Տոլստոյ

 

Նոյեմբեր ամսվա ուսումնական օրացույց

Նոյեմբերի 4-8 —  նախագծային ուսուցման ստուգատես
Նոյեմբերի 8 — «Ուրբաթ համերգ-առականի»
Նոյեմբերի 11-15՝ Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը՝ կրթահամալիրի 30 տարի
ամենամյա հաշվետու համերգ. Գեղարվեստը կրթահամալիրում Շարունակել կարդալ

«Թթուդրիկի ծես» ուսումնական նախագիծ

Թթուդրիկի ծես
Ժամանակահատվածը — նոյեմբերի 4-8-ը:
Մասնակիցներ — 2-1  դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ:

Թթուդրիկի օր — նոյեմբերի 8

Նախագծի նպատակն ու խնդիրները
Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնության, ճանաչողական և իմացական հմտություններ:
Նախագծի միջոցով սովորողներին ծանոթացնել բանջարեղեններին, նրանց կիրառմանը, օգտագործմանը  ինչպես նաև օգտակարությանը: Շարունակել կարդալ