«Ուսումնական աշուն» ուսումնական նախագիծ

«Ուսումնական աշուն» ուսումնական նախագիծ
Ժամանակահատվածը — Հոկտեմբերի 28-նոյեմբերի 2
Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանցիներ

Նախագծի նպատակն ու խնդիրները
Աշնանային ընթերցանություն, ճամփորդություն, ընտանեկան նախագծերի իրականացում։

  1. Աշնանային ընթերցանությունը իմ ընտանիքում։

Գիրքը կամ հեքիաթը, ոտանավորը  ընթերցում են ընտանիքի անդամները՝ տատիկ-պապիկը․․․․
Կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Ի՞նչ գիրք եք  կարդում կամ արդեն կարդացել քո ընտանիքում (վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, ներկայացրո՛ւ նրանց:
  • Պատմի՛ր և փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր կարդացած  գրքի մասին:

2.    Աշնանային ընթերցարանի ստեղծում «Իմ աշունը» վերնագրով։

Պատմի՛ր քո բակի, թաղի, թաղամասի, քաղաքի մասին:
Լուսանկարիր քո բակի աշունը։ Գրիր այդ լուսանկարի մասին։ Պատմիր աշնանային հանգստիդ մասին։

Պատմի՛ր Արատեսյան աշունի մասին։

3․ Ընտանեկան նախագիծ․ «Խնկոյանը ընտանիքում»

Ստեղծագործություններն՝ այստե՛ղ։

Աշխատանք բանաստեղծությունների հետ

Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով:
Կերպար—ներկայացում. Մեկ դերասանի թատրոն՝ «Խնկոյանի կերպարների խճանկար»:

Տանը՝ ամեն սովորող ընտրում է իրեն հետաքրքրող կերպարը, անգիր է սովորում համապատասխան ստեղծագործությունը և դասարանում ներկացնում այդ կերպարը մնջախաղով, մատնաթատրոնով,  խոսքով կամ իր ընտրությամբ որևէ իրով:
Ամեն սովորող ինքն է որոշում, թե ինչպես կուզենա ներկայացնել իր կերպարին: Ամբողջ  ընթացքը նկարահանվում է,  ստեղծվում է «Խնկոյանի կերպարների խճանկար»:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s