Ընթերցանության նյութեր- Նոյեմբերի7-ից նոյեմբերի 11-ը:

Բառախաղ ոտանավորի օգնությամբ: Գտնում են հանգավորված բառեր:
Օրինակները վերցնում ենք ոտանավորից:
Խաղ
Գնելն ասաց.
— Ես թութ կուտեմ,
Դառնամ թութակ:
Մուշեղն ասաց.
— Ես սոխ կուտեմ,
Դառնամ սոխակ:
Ծիծաղեցին տղաները.
— Գնել, սար կեր,
Դարձիր սարյակ.
Մուշեղ մեխ կեր,
Դարձիր մեխակ:

Շուտասելուկներ
Ծտի ճուտը ծլվլում է,
Ծլվլում է ճիտը ծուռ:

Ես սեխ ուտեմ, դու` ցեխ,
Դու ցեխ ուտես, ես` սեխ:

Փոկակապ Ակոփ պապի,
Ինձ համար մի փոկ կապի,
Ես քեզ ասեմ փոկակապ Ակոփ պապի:

Մի ջուխտ չարուխ դրի ջուր,
Թրջավ, թող թրջի,
Չթրջավ, թող չթրջի:

Ուլը մի բուռ ուռ ոլորեց,
Ուռ առ ոլոր, ուռ առ ոլոր:

Ձուկը մուկը մեկ  տապակ,
Մուկը ձուկը մեկ տապակ,
Ձուկը ուտեմ, մուկը գցեմ,
Մուկը գցեմ, ձուկը ուտեմ:

Հովհաննես Թումանյան
Տերևաթափ

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։

Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ…Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ…Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,

Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։

Մեդիաուրբաթյան առականի/հատված/․

Թումանյան…. Էսպես չի մնա. հատված
Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա…—
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։—

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s