«Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ

Ընդհանուր տեղեկություններ․
Խնկո Ապեր (Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյան, հոկտեմբերի 19, 1870, Սպիտակի շրջանի Ղարաբոյա – հոկտեմբերի 8, 1935, Երևան), հայ մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։
Համանուն բաժնում հրապարակված են Խնկոյանի այն ստեղծագործությունները, որոնք նախատեսված են կրտսեր դպրոցական տարիքի համար:

Խնկոյանական օրերը 2-1 դասարանում
Նպատակը․
Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երկրորդ  դասարանում:

Տևողությունը —  հոկտեմբեր ամիս

Խնդիրները․
Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում։ Խնկոյանի ստեղծագործությունների օգնությամբ  ընտանեկան կրթության կազմակերպում՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում: Շարունակել կարդալ

«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոն ուսումնական նախագիծ

Կրթահամալիրի տոնի նախագիծ (Սեբաստացու օրեր. կրթահամալիրի 30 տարին)
Ժամանակահատվածը` նոյեմբերի 11-ից   նոյեմբերի 15-ը:
Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանցիներ

Օգտագործվող միջոցները
Ձայնագրիչ, ֆոտոխցիկ, google որոնողական համակարգի օգտագործում: 

Հետազոտական աշխատանքներ
Հարցազրույցի նախնական հարցերի կազմում  նախադասությունների տեսքով:
Google որոնողական համակարգից տվյալների  ընթերցում, քննարկում: Շարունակել կարդալ