«Իմ ժամանակակից ուսուցիչը» դասարանական հաղորդումների շարքով ներկայացնում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 30 ամյակին նվիրված ուսումնական նախագիծը:

Նախագծի ընթացքում նախատեսվում է հարցազրույցների շարք հիմնադիր, հեղինակ ուսուցիչների հետ։

Ամեն շաբաթ կունենանք հանդիպումներ հիմնադիր ուսուցիչների հետ, նրանք սովորողների հետ  կանցկացնեն իրենց մեկ օրը, կվարեն մեկ դասընթաց, կունենանք հարց ու պատասխան, որից հետո կթողարկենք հարցազրույցների շարքը՝ տեսագրելով մեր աշախտանքը։

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիներ

Նպատակը

Սեբաստացի ուսուցիչների հետ ծանոթացում,  ճանաչում։
Բանավոր խոսքի զարգացում:
Խմբային աշխատանքներ իրականացնելու կարողությունների և հմտությունների զարգացում:

Նախագծի  խնդիրները 
Սովորողների  մոտ ձևավորել կարդալու, պատմելու, ճանաչելու, խոսելու, լսելու, քննարկելու և վերլուծելու կարողություններ ու  հմտություններ:
Բառապաշարի հարստացում և զարգացում:
Միասին ընթերցելու, քննարկելու հմտությունների ձևավորում:
Ինքնուրույնության ձեռքբերում:

Նախագծի ընթացքում ստեղծված արդյունքները եսանյութով և պատումով․

Նախագիծը շարունակական է, լրամշակման և փոփոխման ենթակա․․․