Ընթերցանության նյութեր- Նոյեմբերի7-ից նոյեմբերի 11-ը:

Բառախաղ ոտանավորի օգնությամբ: Գտնում են հանգավորված բառեր:
Օրինակները վերցնում ենք ոտանավորից:
Խաղ
Գնելն ասաց.
— Ես թութ կուտեմ,
Դառնամ թութակ:
Մուշեղն ասաց.
— Ես սոխ կուտեմ,
Դառնամ սոխակ:
Ծիծաղեցին տղաները.
— Գնել, սար կեր,
Դարձիր սարյակ.
Մուշեղ մեխ կեր,
Դարձիր մեխակ:

Շուտասելուկներ
Ծտի ճուտը ծլվլում է,
Ծլվլում է ճիտը ծուռ: Շարունակել կարդալ

«Ուսումնական աշուն» ուսումնական նախագիծ

«Ուսումնական աշուն» ուսումնական նախագիծ
Ժամանակահատվածը — Հոկտեմբերի 28-նոյեմբերի 2
Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանցիներ

Նախագծի նպատակն ու խնդիրները
Աշնանային ընթերցանություն, ճամփորդություն, ընտանեկան նախագծերի իրականացում։

  1. Աշնանային ընթերցանությունը իմ ընտանիքում։

Շարունակել կարդալ

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված շաբաթվա նախագծերը, անհատական աշխատաժամանակները նախապես հրապարակված են լինում դասարանական բլոգում։
Շաբաթվա աշխատանքային նախագծերն՝  այստե՛ղ։
Շարունակել կարդալ

Ուսումնական ճամփորդության հաշվետվություն

Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 19-26-ը՝ «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և մայիսի 28-29-ը ՝  «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծերով: Նախագծերի նպատակն է  ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերումը: Շարունակել կարդալ