Սեպտեմբերի 2-6՝ նախագծային ուսուցման ստուգատես. հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական հավաք.

Հավաքի ծրագիրն՝  այստե՛ղ։
2019թ. սեպտեմբերի 2-6-ը
Կազմակերպիչ` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից` ՀՀ ԿԳՆ

Մասնակիցները՝     հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ և փորձագետներ

«Իմացումի հրճվանք» ծրագիրը 2-րդ  դասարանում
Ուղղությունները (շաբաթվա ընթացքում իրականացվող ուսումնական նախագծերը)
Շարունակել կարդալ

«Լողափնյա աշուն» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողներ
Ժամանակահատված — սեպտեմբեր ամիս

Չնայած նրան, որ արդեն աշուն է, միևնույն  է դրսում եղանակը տրամադրող տաք է։ Աշնան տաք օրերին չի դադարեցվում բացօթյա լողավազանում լողի պարապմունքները։

Նպատակը և խնդիրները․ Շարունակել կարդալ

Ուսումնական տարվա մեկնարկ. Օգոստոսի 30

Ողջո՛ւյն, սիրելի երկրորդ դասարանցիներ: Սիրով տեղեկացնում եմ, որ  2019-2020  ուսումնական տարին մեկնարկում է օգոստոսի 30-ին՝ մարզատոնով: Կհիշե՞ս չէ՝ հանդիպելու ենք օգոստոսի 30-ին, ժամը՝ 10.00-12.00- ն, որ  միասին մարզվենք և մարզական խաղեր խաղանք:

Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։

Մարզատոնի աշխատակարգ

Օրը՝ Օգոստոսի 30, ժամը՝ 9.00-12.00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիներ, ծնողներ
Պատասխանատուներ՝ Դիանա Գևորգյան, Սեդա Վիրաբյան, Կարինե Խառատյան, Լենա Վարդանյան, Շողիկ Զեյնալյան

Վայրը՝  Հյուսիսային դպրոցի արևելյան լանջեր Շարունակել կարդալ