«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծը երկրորդ դասարանում

Վայրը՝  Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Օր՝
Մեկնում՝ ժ. 9:30
Վերադարձ՝ ժ. 16:30
Մեկնարկի վայր՝ Հյուսիսային դպրոց, ժամը՝  9:30
Վերադարձը՝ Հյուսիսային դպրոց  ժամը՝ 16:30
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ:

Երևան- Սևան հեռավորությունը՝ 66,2 կմ, 1ժ 8ր

Հայրենագիտական արշավի պատասխանատուներ` Սիդոնյա Վիրաբյան, Կարինե Խառատյան, Դիանա Գևորգյան, երկարացված օրվա կազմակերպիչներ՝ Լենա Վարդանյան, Շողիկ Զեյնալյան, Անժելա Բլեյան

Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 19-26-ը՝ «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և մայիսի 28-29-ը ՝  «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծերով:

Նպատակը՝

  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ)
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկո աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդական

Ճանապարհի նկարագրություն՝ /Երևան-Առինջ-Հրազդան-Արգել-Չարենցավան-Սևան/
Առաջին կանգառ-
 Հրազդան գետի ավազան:
Երկրորդ կանգառ- Սևանի քաղաքային լողափ:
Երրորդ կանգառ- Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Բարձունքի հաղթահարում, քայլում ենք դեպի Մաշտոցներ մատուռ

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, տաք գուլպաներ,
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ,ձայնագրիչ
  • Հեռադիտակ, խոշորացույց, կողմնացույց
  • Բրդուճներ

Արշավական-ճամբարականը

չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում

Մասնակիցները նախապես ծանոթանում են նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում ճամփորդության վայրի մասին, ուսումնասիրում, գրանցում հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում իրենց հետաքրքրող-ոգևորող դրվագների վրա:

Երթուղին` Երևան-Սևանա լիճ-Սևան քաղաք,այցելություն Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի- Սևանի բուսաբանական այգի- «Մաշտոցներ» սրբավայրի բարձունք-Հրազդան գետի ակունք /տուտ/- Հրազդանի ջրանցք-Երևան

  • Սևան
  • Արդյունքում՝
  • Ծանոթանում են տեղանքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և ձայնագրում են իրենց տեսածի, լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը
  • Կատարում են չափումներ և հաշվարկներ:
  • Ուսումնական նախագծի արդյունքները լուսաբանվում են դասարանական  բլոգում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: