Ամառային ուսումնական բաց ճամբարի 10-րդ փուլ

Բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են լողալ, հեծանիվ վարել, զվարճանալ, նկարել, մարզվել,  երգել, պարել, ճամփորդել սիրով հրավիրում եմ  միասին  մասնակցելու ամառային ճամբարի:
Ճամբարի ղեկավար ՝ Կարինե Խառատյան:

Էլ. հասցե՝ k.kharatyan@mskh.am
Հեռ. 093097308
Հասցե՝ ՀԱԹ, Րաֆֆու 69/1, հեռ.՝ 73.52.10
Ճամբարի գործունեությունը՝  ժամը 09.00-16.00:
Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ և ջրային գլխարկ ունենալը:

ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱՑ ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի տևողությունը — Օգոստոսի 12-ից օգոստոսի 16-ը
Նախագծի իրականացման վայրը — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր(Մայր դպրոց-Արևելյան դպրոց, Հյուսիսային դպրոց- Արևմտյան դպրոց, Ագարակ)
Նախագծի մասնակիցներ — ճամբարականներ
Ճամբարի գործունեությունը՝  երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09.00-16.00
Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր արևային գլխարկ, ջրի շիշ
լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց սրբիչ:

Բացօթյա լողավազանից օգտվելու կարգը

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Ամառային-ճամբարային գործունեության կազմակերպում տարատարիք երեխաների հետ:
  • Ուսումնական, ստեղծագործական, հետազոտական աշխատանքների միջոցով կարողությունների և հմտությունների փոխանցում, ձևավորում:
  • Լողալու, մարզվելու, ճամփորդելու, շախմատ խաղալու կարողությունների և հմտությունների ձևավորում:
  • Ընթերցանության, պատումների, քննարկումների, ձայնագրությունների  միջոցով բանավոր խոսքի ձևավորում և զարգացում:
  • Տարբեր մաթեմատիկական, տրամաբանական խաղերի, բանավոր հաշվարկների միջոցով մտքի ճկունության խթանում և ձևավորում:

Գործունեության ձևերը․

  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն,
  • թափոնների տեսակավորում
  • նկարչական-տեխնոլոգիական գործունեություն
  • ամառային ընթերցանություն+քննարկում
  • լող, ջրային խաղեր, մարզական խաղեր, ջրացատկ, լողափային, բակային-ազգային խաղեր,
  • մարմնամարզություն, հեծանվավարություն
  • Այլընտրանքային նկարչություն, կավագործություն
  • Այց ուսումնական Ագարակ, ձիավարություն
  • Այց Ջերմոց-լաբորատորիա

Շաբաթվա միասնական գործունեության ձևերը․

  • Սպորտլանդիա -Մայր դպրոցում /Գևորգ Ղազարումյան/
  • Ազգային երգ-օպերա — երգի ուսուցում համերգասրահում /Մարինե Ոսկանյան/
  • Ջրային խաղ-մրցույթներ Արևելյան, Հյուսիսային  դպրոցներ /Սյուզի Սարգսյան/
  • Հին իրերից նորի ստեղծում-ջինսե տաբատները վերածվում են ճաբարային խուրջինների, գոգնոցների կամ այլ իրերի։ Յուրաքանչյուր դպրոց ինքն է ընտրում ինչ պատրաստի և ուրբաթ կամ հինգշաբթի օրը ցուցադրելու է։ Ցուցադրությունը լինելու է  Ագարակում /Աննա Ստեփանյան/
  • Թումանյանի <<Ծիտը>> հեքիաթի ներկայացում /ընթերցումներ, ձայնագրություններ, պլաստիլինե կամ կավի կերպարներ բոլոր կրտսեր դպրոցներ
  • Անգլերեն երգ ու պարի ֆլեշմոբ /Անի Մրտեյան/ բոլոր կրտսեր դպրոցներ/

ԱՄԵՆՕՐՅԱ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Յուրաքանչյուր օրվա համար նախապես՝ օր առաջ կայքում, ենթակայքում և բլոգում հրապարակվում է ճամբարային առօրյայի ընդհանուր նախագիծը: Օրվա ավարտին ճամբարի ղեկավարը իրականացնում է ճամբարային  օրվա ամփոփում՝  նկարաշարով,  ֆիլմով կամ պատումի տեսքով:

Շաբաթվա անելիքներ
Բակային ընթերցումներ և քննարկումներ։
Ընթերցում  և քննարկում ենք «Ծիտը» հեքիաթը
Միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործոնեություն՝ լանջերի ջրում։
Մուլտֆիլմի  ֆիլմի դիտում։
Լող-մարզական խաղեր ջրում, ջրացատկ, լողափային, բակային և ճամբարային խաղեր:
Մարմնամարզություն, հեծանվավարություն։
Ստեղծագործական երևակայության զարգացում․ այլընտրանքային նկարչություն
Լողափային շախմատ:
Ուսումնա-ճանաչողական քայլարշավներ դեպի ուսումնական ագարակ և Արևելյան դպրոց։

Օգոստոսի 12, երկուշաբթի

09։00 — 9:30 — ճամբարականների ընդունելություն, ճամբարային ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00 — միջավարյրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն
10:45 — 11:30 —  լողափային խաղեր լողափում, ջրային խաղեր լողավազանում
11:00 — 11:30 — նախաճաշ
11:30 — 12:00 —  այլընտրանքային նկարչություն, նկարում ենք ձողիկներով 
12:00 — 13:00 — լող, ջրային խաղեր լողավազանում
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — լողափային ընթերցանություն
15:00 — 15:45 — ջրային խաղեր լողավազանում
15:45 — 16:00- ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 13, երեքշաբթի

09։00 — 9:30 — ճամբարականների ընդունելություն, ճամբարային ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00 — միջավարյրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն
10:00 — 10:40 — լողային սպորտային խաղեր — Սյուզի Սարգսյան
Ռուսերեն անգլերեն երգուսուցում, պար — Գայանե Փարվանյան, Անի Մրտեյան
10:45 — 11:30 —  նախաճաշ
11:30 — 12:00 — լողափային խաղեր լողափում, ջրային խաղեր լողավազանում
12:00 — 13:00 —  բակային խաղ — լաբիրինթ 
13:00 — 14:00 — հեծանվավարություն
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — այլընտրանքային նկարչություն․«Մեջք-մեջքի», նկարում ենք մեր ընկերոջը
15:00 — 15:45 — ջրային խաղեր լողավազանում
15:45 — 16:00- ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 14, չորեքշաբթի

09։00 — 9:30 — ճամբարականների ընդունելություն, ճամբարային ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00 — միջավարյրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն
10:00 — 10:45 — լողափային խաղեր․ խաղ1խաղ 2, խաղ3։
10:45 — 11:00 — նախաճաշ
11:00 — 11:15 — Քայլք դեպի Մայր դպրոց
11:15 — 12:00 — երաժշտական ուսումնական պարապմունք համերգասրահում/Մարինե Ոսկանյան/
12:00 — 13:00 —  Սպորտլանդիա/գևորգ Հազարումյան/
13:00 — 13:15 — Քայլք դեպի Հյուսիսային դպրոց
13:15  14:00  — ընթերցանություն/ընթերցում ենք Հովհաննես Թումանյանի Ծիտը հեքիաթը/Աշխատանք գլաքարերով՝ գլաքարերից պատրաստում հեքիաթի կերպարներին, գունավորում և կերպավորում/
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — այլընտրանքային նկարչություն․ նկարում ենք փուչիկներով։
15:00 — 15:45 — լող, ջրային խաղեր գնդակներով և օղակներով, ջրացատկ
15:45 — 16:00- ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 15, հինգշաբթի

09։00 — 9:30 — ճամբարականների ընդունելություն, ճամբարային ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00 — միջավարյրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն
10:00 — 10:30 — տեխնոլոգիական գործունեություն, տարբեր իրերից զարդերի ստեղծում
10:30 — 11:00 —  նախաճաշ
11:00 — 11:30 — քայլք դեպի ուսումնական ագարակ
11:30 — 12:30 — ցուցադրության մասնակցում ուսումնական ագարակում
12:30 — 13:00 — քայլք դեպի ուսումնական ագարակ
13:00 — 14:00 — այլընտրանքային նկարչություն․նկարում ենք ոտքերով
14:00 — 15:00 — լող, ջրային խաղեր գնդակներով և օղակներով, ջրացատկ
15:00 — 15:20 —ճաշ
15: 20 — 15:45 — — լողափային խաղեր․ խաղ1,  խաղ2,  խաղ 3
15:45 — 16:00- ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 16, ուրբաթ

09։00 — 9:30 — ճամբարականների ընդունելություն, ճամբարային ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00 — միջավարյրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն
10:00 —  11:30  — հեծանվավարություն, հեծանվային խաղեր
11:30 — 12:00 — նախաճաշ
12:00 — 13:00 —  լողափային խաղեր․ խաղ 1, խաղ 2
13:00 — 14:00 — լող, ջրային խաղեր գնդակներով և օղակներով, ջրացատկ
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — աշխատանք կավով
15:00 — 15:45 — ջրային խաղեր լողավազանում
15:45 — 16:00- ճամբարականների ճանապարհում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s