Ամառային դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունիսի 1-ից սկսում են գործել երևանյան Ճամբար-ամառային դպրոցները՝ 10-օրյա հերթափոխներով: Ճամբարում համատեղվում են գրավիչ ուսուցումն ու բազմաբնույթ հանգիստը, աշխատակարգում՝ լող, պար, երաժշտություն, կարաոկե, կերպարվեստ, ընթերցանություն, շախմատ, բնագիտություն, թվային տեխնիկական միջոցներ, ուրախ օտար լեզու, թատրոն, առողջ սնունդ, ուսումնական նախագծեր, հայրենագիտական ճամփորդություններ, ստուգատեսներ… Ուսումնական ճամբարները բաց են 5-15 տարեկանների համար, ովքեր ամառն անցկացնում են Երևանում։ Տասնօրյա ուղեգրի արժեքը՝ 20.000 դրամ: Շարունակել կարդալ