«Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագիծը կրտսեր դպրոցում

20180704_112610.jpg
«Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։»։
Մարտիրոս Սարյան

Մասնակցելով Գեղարվեստը կրթահամալիրում ուսումնական նախագծին, առանձնացնելով «Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագիծը կփորձեմ նկարագրել աշխատանքների ընթացքն ու արդյունքը։

«Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագիծը սկսեցինք իրականացնել 3-րդ դասարանի սովորողների հետ: Գաղափարը` Գեղարվեստը կրթահամալիրում ամբողջական նախագծի մասնիկն էր:
Հոգեբանության մեջ յուրաքանչյուր գույն ունի իր կարևորությունը, նշանակությունը և իհարկե իր  ազդեցությունը հենց մարդու, անհատի, երեխայի վրա:

Վաղը տարիքից գույների հետ շփումը կարող է առաջացնել ինքնաբացահայատման, հոգեկան ներդաշանակ զարգացման մի ամբողջ իրականություն:
Մադը, անհատը, երեխան բացահայտում է իր ներքին աշխարհը, երևակայությունը, ստեղածականությւոնը հենց գույների, լույսի և երաժշտության օգնությամբ: Տեսնել, զգալ գույները և ազդեցությունները տարածել….

Գույնի, լույսի, հնչյունի ազդեցության կախարդանքի իրականացման գաղափան էլ հենց օգնեց իրականացնել «Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագիծը, որն իրականում կազմում էր Գեղարվեստը կրթահամալիրում մի ամբողջ ծրագրի փոքրիկ մասնիկը:

Ուսումնական նախագիծն իր մեջ ներառում է արվեստի այն ճյուղերն ու ոլորտները, որոնց մեջ կարելի  է գույներ,  հնչյուններ  և լույս  տեսնել։  Նախագիծն իր բովանդակությամբ և կազմակերպման ձևով տարբերվում էր: Առաջին հայացքից պարզ թվացող նկաչությունն արդեն իսկ սկիզբն էր համարվում իրականացվող նախագծի համար: Երեխան, սովորողը հայտնվելով անծանոթ միջավայրում նախ փորձում է ճանաչել տեսնելով և հետո նաև զգալով այդ միջավայրը: Երեխայի համար մի մեծ փորձություն է միանգամից  միջավայրին ադապատցվելը, հարմարվելը:

Արտահայտման ձևերից մեկն ու հենց ամենակարևոր արտահայտչամիջոցն էլ` գույներով խաղը, նկարչությունը հասնում է օգնության և երեխային, և ուսուցչին: Ծանոթացման առաջին իսկ պահից երեխան նկարում է իր զգացմունքները, հույզերը ապրումները»:

Նախագծի ընթացքում իրականացվեցին նաև այցելություններ դեպի թանգարաններ, թանգարանների բաց ու ազատ հարթակներ:

Սովորողների իմացած գիտելիքների զարգացում, ամրապնդում թանգարանային միջավայրում: Ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում:
Թանգարանների մասին տեղեկությունների հավաքում և ծանոթացում։
Սովորողների մոտ  թանգարանների այցելելու մշակույթի ձևավորում։

Խնդիրները
Գործունեության նախատեսում և իրականացում։
Խմբով աշխատելու կարողությունների զարգացում։

Նախագծի իրականացման նկարագրությունը
Նախապես տեղեկություններ ենք հավաքում ճամփորդության վայրի մասին: Օգտվում ենք հետևյալ հարցերից և կետերից


Ակնկալվող
 արդյունքները
Կոմիտասյան օրերին ընդառաջ այցելում ենք Կոմիտասի տուն-թանգարան, ծանոթանում ազգային նվագարանների հետ։
Ծանոթանում ենք թանգարանին: Ծանոթանում ենք սարյանական գույներին։ Նկարչական պլեներ-պերֆորմանս կազմակերպում Մ․ Սարյանի արվեստանոցում՝  կոմիտասյան հնչյուններով։
Համեմատում Կոմիտասի երաժշտությունն ու Սարյանի կտավների գույներն  ու տեսարանները։
Սովորողները իրենց տպավորությունները տեղադրում են իրենց բլոգներում, պատումների, նկարաշարերի, ձայնագրությունների տեսքով։
«Նկարում ենք Փիրոսմանի», հայ-վրացական  համատեղ նախագծի  ընթացքում «Գույներ   և  հնչյուններ» նկարչական պերֆորմանս Հյուսիսային դպրոցում:

Ճամփորդություն դեպի Փարաջանովի տուն-թանգարան

Օրը՝ մայիսի 10

Ժամը՝ 10:30

Աշխատանքի ընթացք

Շրջայց թանգարանում: Ծանոթացում Փարաջանովի աշխատանքներին: Աշխատանք փարջանովյան ոճով:

Կալաժների ստեղծում:

Դեկտեմբերի 15-ին, հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիները, «Գույներ և ազդեցություններ» նախագծի շրջանակում եղան Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։

Դեպի թանգարան ուսումնական ճամփորդությունից առաջ սովորողները ծանոթացել և համացանցից տեղեկություններ էին հավաքել Մարտիրոս Սարյանի մասին։ Սովորողները տեղեկություններն առանձնացրել և տեղադրել էին իրենց բլոգներում։

Ճամփորդությունից առաջ զրուցեցինք և փորձեցինք պարզել, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ է առանձնացրել Մարտիրոս Սարյանի մասին՝ ինչ տեղեկություններ է գտել։
Ձայնագրության տեսքով ներկայացնում ենք մեր իմացած տեղեկությունները։

Նախապատրաստվելուց հետո արդեն ճանապարհ ընկանք։

Թանգարանում շրջայցից և տուն-թանգարանին ծանոթանալուց հետո հայտնվեցիցնք Մարտիրոս Սարյանի արվեստանոցում։ Հենց այստեղ էլ անմիջապես հանեցինք մեր մատիտներն ու թղթերը ու սկսեցինք նկարել Մարտիրոս Սարյանի ոճով՝ վառ տպավորություններով և այն գույներով որոնք տեսել էինք շրջայցի ժամանակ։

Օրվա մասին պատմող նկարաշարն այստե՛ղ։

Ուղիղ եթերներն արվեստանոցից․

Արվեստանոցում մեզ էին սպասում իրական ներկերն ու վրձինները։ Վերցնելով վրձինները, նկարեցինք մեր զգացողությունները՝  Սարյանի ոճով և գույներով։

Ողջ ընթացքում հնչում էր Ղազարոս Սարյանի երաժշտությունը, որն էլ ավելի էր ոգևորում մեզ։

Օրվա մասին պատմող  նկարաշարն՝  այստե՛ղ։

 

Գույներ և ազդեցություններ ուսումնական նախագիծ:

Ինքնադիմանկարների շարք:

Սովորողները նախագծի շրջանակում ծանոթացան դիմանկարների ստեղծման հետ,  կոմիտասյան հնչյունների ազդեցությունով լցված և հնչյունների  ուղեկցությամբ ստեղծեցին ինքնադիմանկարների շարք:

Նախագիծը` լուսանկարներով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s