«Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագիծը կրտսեր դպրոցում

20180704_112610.jpg
«Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։»։
Մարտիրոս Սարյան

Մասնակցելով Գեղարվեստը կրթահամալիրում ուսումնական նախագծին, առանձնացնելով «Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագիծը կփորձեմ նկարագրել աշխատանքների ընթացքն ու արդյունքը։

«Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագիծը սկսեցինք իրականացնել 3-րդ դասարանի սովորողների հետ: Գաղափարը` Գեղարվեստը կրթահամալիրում ամբողջական նախագծի մասնիկն էր:
Հոգեբանության մեջ յուրաքանչյուր գույն ունի իր կարևորությունը, նշանակությունը և իհարկե իր  ազդեցությունը հենց մարդու, անհատի, երեխայի վրա: Շարունակել կարդալ