Բարձունքի հաղթահարում ուսումնական նախագիծ

Բարձունքի հաղթահարում ուսումնական նախագիծ
Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք ծովի մակարդակից 1970 մետր բարձրության  վրա
Օրը՝ Մայիսի 29

Մասնակիցներ`
Հյուսիսային  դպրոցի 1-ին դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողմներ

Ճամփորդության երթուղին
Երևան- Ապարանի հուշահամալիր — Լուսագյուղ — Թուխ Մանուկ

https://goo.gl/maps/vcx2YgWN97x1GACn8

Նպատակը և խնդիրները

  • Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը
  • Ճանաչողական հմտությունների ձևավորում սովորողների մոտ
  • Զարգացնել  բարձունք հաղթահարելու կարողությունների ձևավորում
  •  «Համբարձման ծես» նախագծի ամփոփում
  • Խմբով աշխատելու և ճամփորդելու կարողությունների ձևավորում և զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողները`
• Ծնողների և մեծերի օգնությամբ տեղեկությունների հավաքում բնակավայրի, բարձունքի մասին:
• Ճամփորդական կանոնների են մշակում:
• Տեղում հանրօգուտ աշխատանքի  իրականացում:
Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում
Նախապատրաստական փուլում սովորողների հետ համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից հավաքել տեղեկություններ բարձունքի մասին:  Սովորողները պատրաստում են տեսանյութեր և ներկայացնում, թե ինչպես են պատրաստվում ճամփորդությանը (ճամփորդական կանոններ, հանդերձանք, ուսապարկի պարունակություն, բժշկական  արկղիկ): Ծնողների, ուսուցչի  օգնությամբ սովորողները նախապես  ծանոթանում են   եղանակի տեսությանը:

Ճամփորդության ընթացքում հաղթահարելով նախատեսված բարձունքը՝ ծածանել եռագույնը: Կատարել հանրօգուտ աշխատանք նշված վայրում: Ամփոփել «Համբարձման ծես»  նախագիծը:
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով, որոնք կամփոփենք դասարանական բլոգում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s