Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար. Օր երկրորդ:

Ճամբարային երկրորդ օրը սկսեցինք մարմարյա սրահում՝ ընդհանուր պարապմունքով, այնուհետև նախագծային խմբերով  աշխատանքը շարունակեցինք դպրոցներում: Օրվա երկրորդ կեսին ունեիք սեմինար-պարապմունք՝ լիցքաթափող-լիցքավորող վարժությունների վերաբերյալ, որը վարեց լոգոպեդ Մարիաննա Գևորգյանը: Սեմինար-պարապմունքի ընթացքում խոսեցինք շոշափելիքի կարևորության մասին, իսկ հետո Մարիանան մեզ ծանոթացրեց, ներկայացրեց մի քանի  խաղ-վարժություններ՝ ուղղված մանր մոտորիկայի զարգացմանը։

Նյութի աղբյուրը՝ Սիդոնյա Վիրաբյանի բլոգ։

Բնագիտական գործունեություն․ շրջակա միջավայրի ուսումնասիրում

Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողները ուսումնասիրում են գարնանը տեղի ունեցող փոփոխությունները, դիտարկում և համեմատում օրեցօր մեծացող, փթթող  բույսերի, ծառերի բողբոջները։ Չեն մոռանում համեմատել և գտնել նաև տարբերությունները։

Փոփոխությունների մասին՝ տեսանյութում։

Իմ դպրոցի հրաշալիները․․․

Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողները խոսում են իրենց դպրոցի հրաշալի անկյունների մասին, պատմում և ներկայացնում դպրոցի հրաշալիքները։