Շաբաթվա աշխատակարգ․փետրվարի 18-ից փետրվարի 22-ը

Շաբաթվա ընթացքում իրականացվող աշխատանքներ
Ժամանակահատված — փետրվարի 18-ից փետրվարի 22-ը
Շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծեր

Մայրենի և լեզվագործունեություն

Այբբենական շրջան
Բանավոր  խոսքի զարգացում  — Բառ — հնչյուն/վանկատում, հեգում/
«Էս էն է…», «Բզեզ»   բառախմբերի  օգնությամբ Է, Բ, Զ  հնչյունների, տառերի ճանաչում, ընթերցում, Հ , Վ, Ճ  առերի ամրապնդում։

Շաբաթվա ընթերցանության նյութեր  և լրացուցիչ ընթերցանության նյութեր ըստ նախագծերի․

«Մարտը» — Հովհաննես Թումանյան
«Էս էն է…»— Հովհաննես Թումանյան

Աշխատանք գրական ստեղծագործությունների հետ

Ընթերցում և ծանոթանում ենք ստեղծագործությունների հետ, բացատրում  անհասկանալի բառերը:
Գրական ստեղծագործությունները յուրացնում ենք  խաղ-բեմականացման միջոցով:
Հեքիաթը, ոտանավորը նկարում որպես՝ պատմություն-նկար, հատված-նկար, նախադասություն-նկար:

Խմբային աշխատանք նախագծի շրջանակում— Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի։  Ուսուցիչը ընթերցում է կամ էլ պարզապես լսում են աուդիոհեքիաթը։ Այդ ստեղծագործությունը բաժանում են հատվածների։  Ամեն խումբ paint  նկարաչական ծրագրով նկարում է իրեն դուր եկած  հատվածը,  պատմում իր նկարի մասին։ Անհատական աշխատանքներ․

  • Նկարի՛ր քեզ ծանոթ թումանյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը:
  •  Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր ստեղծագործությունը  և ֆիլմ ստեղծի՛ր:
  • Ստեղծե՛ք ընտանեկան ներկայացում՝ թումանյանական որևէ ստեղծագործության սցենարով:
  • Պատրաստի՛ր կամ ծեփի՛ր քոսիրելի թումանյանական հերոսին։

Մեդիահմտությունների զարգացում
Աշխատանք Paint նկարչական ծրագրով, «Իմ ընտանիքը», «Իմ դպրոցը», «Էս էն է…» բառախմբերի մուտքագրում։

Մաթեմատիկական և տրամաբանական գործունեություն:
Բանավոր մաթեմատիկա, բանավոր համրանք, հաջորդականություններ և օրինաչափություններ։
10-15 թվանշանները։ Տարբերություն, տարբերության  բաղադրիչները։  Նախորդ և հաջորդ թվերը։

Տրամաբանական  և կառուցողական խնդիրներ։
Խնդիրներն՝ այստե՛ղ։

Երաժշտություն 
Թումանյանական ոտանավորներով ստեղծված երգերի ուսուցում։
Երգերն՝ այստե՛ղ։

Ես և շրջակա աշխարհը:
Խնամում ենք մեր բակը և պարտեզը։
Դդմի կորիզների ցանում։

Տեխնոլոգիա և կերպարվեստ

Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Ձեռք ենք բերում մուտքագրելու, աշխատանքը պահպանելու հմտություններ։

Տեխնոլոգիական աշխատանքներ — Թափոններով, կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսների տիկնիկներին ։

Մարմնամարզություն և լող
Հեծանվավարություն
Ազգային և բակային խաղեր։
«Ծափոցիկ» և «Ափ ու պտղունց»
Խաղերն՝ այստե՛ղ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s