Կարդում ենք և խաղում Թումանյան

«Կարդում ենք և խաղում Թումանյան» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — 1-ին  դասարանցիներ
Ժամանակահատվածը — Փետրվար-մարտ  ամիսներ

Նպատակը՝ 
Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, ինքնարտահայտվելու հմտությունները ։

Խնդիրները` Հեքիաթների հիման վրա ընտանեկան  ֆիլմերի ստեղծում, Թումանյանի ստեղծագործություններին ծանոթացում: Հեքիաթի հերոսների կերպավորում,  ընտանեկան կրթության կազմակերպում, ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում,։

Առաջին փուլ/ նախապատրաստական փուլ/

  • Ծանոթանալ Թումանյանի կյանքին,ստեղծագործություններին/ մասամբ/
  • Պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան:
  • Համացանցում որոնել իրենց իմացած թումանյանական ստեղծագործությունների մեդիանյութերը դիտել դրանք, քննարկել:

Ստեղծագործությունների ցանկ
Մարտ
Շունը
Փիսոն
Ծիտը
Քամին
Արտուտիկ
Ամպն ու սարը
Լուսաբացին
Առաջին ձյունը
Ծաղիկները
Արագիլ
Գրիչը
Աշուն
Բզեզի դպրոցը
Կանանչ ախպեր
Շունն ու կատուն
Սուտասանը
Բարեկենդանը
Անհաղթ աքլորը
Ճամփորդները
Ծիտը
Իրիկուն
Էս էն է
Կացին ախպեր
Սուտլիկ որսկանը

Ուսումնական փուլ

Այս փուլում կատարելու ենք խմբային և անհատական աշխատանքներ:

Խմբային աշխատանք — Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի։  Ուսուցիչը ընթերցում է կամ էլ պարզապես լսում են աուդիոհեքիաթը։ Այդ ստեղծագործությունը բաժանում են հատվածների։  Ամեն խումբ paint  նկարաչական ծրագրով նկարում է իրեն դուր եկած  հատվածը,  պատմում իր նկարի մասին։ Անհատական աշխատանքներ․

  • Նկարի՛ր քեզ ծանոթ թումանյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը:
  •  Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր ստեղծագործությունը  և ֆիլմ ստեղծի՛ր:
  • Ստեղծե՛ք ընտանեկան ներկայացում՝ թումանյանական որևէ ստեղծագործության սցենարով:
  • Պատրաստի՛ր կամ ծեփի՛ր քոսիրելի թումանյանական հերոսին։

    ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Ձեռք են բերում մուտքագրելու, աշխատանքը պահպանելու հմտություններ։

Տեխնոլոգիական աշխատանքներ — Թափոններով, կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսների տիկնիկներին ։

Թատրոն — Մնջախաղի, թաթիկ — տոտիկների, ստվերների, խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան։

Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է  թումանյանական մեդիաներկայացումների փաթեթ։

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն   կամ հեքիաթ:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Ստեղծագործական երևակայության  երկանդամություն.

Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք  հեքիաթներից.  օրինակ  «ճամփորդներ»  հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս  5 բառ «Սուտասանը» հեքիաթից,  սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել  :

  • Հեքիաթների շիլափլավ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ

/Նախագծի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ նոր առաջարկներ, նոր մոտեցումներ և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել/:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s