Կառուցողական խաղ- «Թվերի կազմությունը »

Հյուսիսային դպրոցի 1-1դասարանի սովորողները պատարստում են կառուցողական խաղեր։

Խաղերը պատարստում են թղթի թափոններից՝ գլանակներից։

Հեծանվային ստուգատեսին ընդառաջ

Հեծանվային խաղեր. պատրաստվում ենք հեծանվային ստուգատեսին :

Հյուսիսային դպրոցի 1.1 և  1.2 դասարանի սովորողներ

Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորողները  պատրաստվում են մարզական ստուգատեսներին: Այսօր ընկեր Անուշի  օգնությամբ  նորոգեցին հեծանիվներն ու վարեցին արգելքները շրջանցելով:

Մարզիչ՝ Անուշ Թորոսյան

Դասվարներ՝ Կարինե Խառատյան, Սեդա Վիրաբյան

Նյութը՝ Սեդա Վիրաբյանի

Նկարում ենք և պատկերում սպիտակաձավարով

«Ավազի վրայի պատկերը կարող է հասկացվել որպես հոգեկան վիճակի որևէ ասպեկտի եռաչափ պատկեր: Ավազանոցում խաղարկվում է չգիտակցված խնդիրը, ինչպես դրաման, կոնֆլիկտը տեղափոխվում է ներքին աշխարհից արտաքին և դառնում ակնառու»։ Դորա Կալֆֆ, Շվեյցարիա, ավազաթերապևտ, մանկան հոգեթերապևտ

Ավազաթերապիան  հայտնի է աշխարհի և մարդու ենթագիտակցականում գտնվող մասնիկների բացահայտումով, որի ժամանակ  ինքնաբացահայտման միջոցով հավաքում ես քո  ներքին աշխարհի յուրահատուկ կերպարները, արտահայտում ներքին հույզերը, վախերը, անհանգստությունները։
Մանկան, երեխայի համար այն յուրահատուկ ինքնաարտահայտման միջոց է։
Այս անգամ ավազի փոխարեն օգտագործում ենք սպիտակաձավար։  Շատ լավ առիթ է ամանորի հրաշքը, կախարդանքը կիրառել, որպես սեփական մտքի կերպավորում։ Աշխատանքից առաջ մի փոքր զրուցեցինք ամանորի մասին, սովորողներից յուրաքանչյուր  կարճ, բայց դիպուկ պատմեց իր պատկերացումները ամանորի, նրա խորհրդի և ամենակարևոր բանի՝  սպասումների մասին։
Հաջորդ քայլը՝ նկարչությունն էր և մտքերի պատկերումը  սպիտակաձավարով, որն ուղեկցվում էր երաժշտությամբ։
Աշխատանքի արդյունքում երեխայի մոտ բացի ինքնաարտահայտումից զարգանում է նաև մանր մոտորիկան, երևակայությունը, ակտիվացնում հիշողությունը, վերացնում է վախերը, անհագնստությունները, բացասական հույզերը։
Աշխատանքի ընթացքը՝ ֆիլմում։