The Beatles

Բիթլզ (անգլ.՝ The Beatles; խմբի առանձին անդամներին անվանում են «բիթլ»), բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ՝ կազմավորված Լիվերպուլում, 1960 թվականին։

Խմբի անդամներն են՝ Ջոն Լենոննը,  Փոլ Մաք Քարթնին,  Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը։ Սկզբնավորվելով սքիֆլից, բիթից և 1950-ականների ռոքնռոլից, Բիթլզը հետագայում տարբեր երաժշտական ժանրեր փորձարկեց․ փոփ-բալլադներից և հնդակական երաժշտությունից մինչև փսիխոդելիկ ու ծանր ռոք՝ հաճախ նորարական եղանակներով ներմուծելով դասական և ոչ ավանդական երաժշտական տարրեր։

1957 թ.-ի մարտին, 16-ամյա Ջոն Լենոնը, Քվերրի Բենք ավագ դպրոցի մի քանի ընկերների հետ սքիֆլ խումբ ձևավորեց։ Սկզբնական շրջանում նրանք իրենց Blackjacks անվանեցին։ Քանի որ այդ շրջանում  տեղական հեղինակավոր խմբերից մեկն արդեն օգտագործում է այդ անունը, կարիք առաջացավ փոխել  խմբի անվանումը։ Այդպես, խումբը կոչվեց Քուարիմեն։ Հուլիսի 4-ին, 15-ամյա Փոլ ՄաքՔարթնիի և Ջոն Լենոնի հանդիպումից հետո, Փոլը խմբին միացավ որպես ռիթմ-կիթառահար, իսկ 1958 թ.-ի փետրվարին ՄաքՔարթնին հրավիրեց իր ընկեր Ջորջ Հարրիսոնին՝ դիտելու խմբի համերգը։ 15-ամյա Ջորջը երգեց Լենոնի համար իր նվագով տպավորելով նրան, բայց այդ ընթացքում նրան չէին ուզում ընդունել խումբը՝ տարիքի պատճառով։ Մեկ ամիս համառությունից հետո, ՄաքՔարթնիի կազմակերպած երկրորդ հանդիպման ժամանակ, երբ Հարրիսոնը լիվերպուլյան ավտոբուսի վերին հարկում  կատարեց “Raunchy” երգի գործիքային տարբերակի գլխավոր կիթառի հատվածը և ընդգրկվեց խումբ՝ որպես գլխավոր կիթառահար։

Լենոնի արվեստի դպրոցի ընկեր Սթյուարթ Սաթքլիֆը,  վաճառելով  իր կտավներից մեկը և բաս-կիթառ գնելով   խմբին միացավ 1960 թ.-ի հունվարին։ Հենց նա առաջարկեց խմբի անունը Beatles դնել՝ ի պատիվ Բադդի Հոլլի և Քրիքեթների։ Նրանք այդ անունն օգտագործեցին մինչև մայիս, երբ Շոտլանդիայում փոփ-երգիչ և իրենց լավ ընկեր Ջոննի Ջենթլի հետ որպես բեք-վոկալային խումբ կարճ շրջագայություն ունենալուց հետո դարձան Արծաթե Բիթլներ։ Հուլիսի սկզբին նրանք խումբն անվանեցին Արծաթե Բիթլներ, իսկ օգոստոսի կեսին՝ Բիթլզ:

Բիթլզը 1965 թվականին (ձախից աջ) Ջոն Լենոն, Ռինգո Սթար, Փոլ ՄաքՔարթնի, Ջորջ Հարրիսոն

Բիթլզն իր հեղինակությունը ստեղծեց 1960 թ.-ից սկսած՝ երեք տարի շարունակ Լիվերպուլի և Համբուրգի ակումբներում ելույթներ ունենալով։ Այդ ժամանակ խմբի բաս-կիթառահարը Սթյուարթ Սաթքլիֆն էր։

1962 թ.-ին խմբի հիմնական եռյակը՝ Լենոնը, ՄաքՔարթնին ու Հարրիսոնը առաջարկեցին Ռինգո Սթարին միանալ իրենց՝ որպես հարվածային գործիք նվագող։ 1962 թ.-ին Անգլիայում թողարկվեց “Love Me Do” հիթը։

Նրանց անվանում էին  «հրաշալի քառյակ» անվանումը, իսկ արդեն 1964 թ.-ին դարձան  միջազգային աստղեր։

1965 թ.-ից սկսած՝ Բիթլզն ավելի նորարարական ձայնագրություններ սկսեց թողարկել․ Rubber Soul (1965),

 

Revolver (1966),

 

Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band (1967),

The Beatles (նաև հայտնի որպես White Album, 1968)

Abbey Road (1969

1970 թվականի փլուզումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը հաջողության հասավ որպես մենակատար։ Լենոնը սպանվեց 1980 թ.-ի դեկտեմբերին, իսկ Հարրիսոնը մահացավ 2001 թ.-ի նոյեմբերին՝ թոքերի քաղցկեղից։ ՄաքՔարթնին և Սթարը դեռ երաժշտական ակտիվ գործունեություն են ծավալում։

Իր գործունեության ընթացքում խումբը հայտնի դարձավ   շուրջ 800 միլիոն ֆիզիկական և թվային ալբոմների վաճառքով։

Խումբը ստացել է յոթ Գրեմմի մրցանակ, մեկ Academy մրցանակ՝ Լավագույն օրիգինալ երգի համար և տասնհինգ Ivor Novello մրցանակ։ 1988 թվականին խումբը ներառվել է Ռոքնռոլի Փառքի սրահում, իսկ 1994 թ.-ից 2015 թ.-ը խմբի անդամներն անհատական աստղեր են ստացել։ Նրանք նաև միասին ընդգրկվել են Թայմս ամսագրի՝ 20-րդ դարի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։

2008 թ.-ին Համբուրգում մի հրապարակ կոչեց նրանց անունով (Բիթլզի հրապարակ

Բիթլզը Համբուրգում։ (ձախից աջ) Մաքքարթտնի, Լենոն, Բեսթ, Հարիսոն

 

Please Please Me և With the Beatles

Բիթլզի պաշտոնական լոգոտիպը

1963 թվականի փետրվարի 11-ին, 13 ժամ տևողությամբ ձայնագրման մեկ շրջանի ընթացքում դեբյուտային LP Please Please Me  ալբոմի համար խումբը միանգամից տասը երգ ձայնագրեց

 

“Please Please Me”-ն դեռ 30 շաբաթ շարունակեց զբաղեցնել Record Retailer չարտի առաջատար դիրքը։ Այն իր դիրքը զիջեց միայն խմբի հաջորդ՝ the Beatles ալբոմին[64], որը EMI-ն թողարկեց նոյեմբերի 22-ին՝ սահմանելով 270․000 օրինակ վաճառքի ռեկորդ։ LP-ն դեռ առաջատար էր՝ մեկ շաբաթում կես միլիոն օրինակ վաճառքով[65]:

Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարրիսոնը և Ջոն Լենոնը շվեդ փոփ–երգչուհի Լիլ–Բաբսի հետ, Drop-

In հեռուստաշոուի ժամանակ, 30 հոկտեմբերի, 1963 թ․

Ուշ հոկտեմբերին Բիթլզը սկսեց Շվեդիայի հնգօրյա շրջագայությունը։  1962 թվականի դեկտեմբերին Համբուրգում ավարտված համերգներից հետո դա խմբի առաջին արտասահմանյան շրջագայությունն էր։

Բիթլզի աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում

 

Բիթլզը ժամանում է Ջոն Ֆ․ Քենեդիի անվան օդանավակայան։

Հունիսին և հուլիսին, միջազգային շրջագայության ժամանակ, Բիթլզը 27 օրվա ընթացքում 37 ելույթ ունեցավ Դանիայում,ՆիդեռլանդներումՀոնգ ԿոնգումԱվստրալիայում և Նոր Զելանդիայում:

“Help!” ալբոմի շապիկը

 

“Let It Be”-ն Բիթլզի վերջին թողարկված ալբոմն էր։

1970 թվականի ապրիլի 10-ին Մաք Քարթնին դժգոհելով  պրոդյուսերից  հայտարարեց խումբը լքելու մասին։ Դա նրա առաջին՝ իր անունը կրող ալբոմի թողարկումից ընդամենը մեկ շաբաթ առաջ էր։ Այդ նույն ամսին  լույս տեսավ նաև “Let It Be” վավերագրական ֆիլմը, որը հավակնում էր 1970 թվականի Academy մրցանակի արժանանալ՝ որպես լավագույն օրգինալ երգ։ Sunday Telegraph-ի քննադատ Պենելոպե Գիլլիանթն այն «շատ վատ, բայց հուզիչ ֆիլմ» անվանեց՝ «արդեն եղբայրներ դարձած տղաների՝ չծերացող, հանգստություն բերող և կատարյալ ընտանիքի բաժանման մասին»։

1970-ականներ։ Բաժանումից հետո

1970-ականներ

1970 թ.-ին խմբի բոլոր անդամները սոլո ալբոմներ թողարկեցին։
1971 թ.-ի օգոստոսին, Նյու-Յորքում, Սթարի մասնակցությամբ Հարրիսոնը Բանգլադեշին նվիրված համերգ ունեցավ։
Իսկ Լենոնն ու ՄաքՔարթնին 1974 թվականից սկսած, այլևս չհամագործակցեցին։

2009 թ.-ի սեպտեմբերին՝ չորս տարի տևած  թվայնացման պրոցեսից հետո, Բիթլի ամբողջական արխիվը վերահրատարակվեց։

Թողարկվել է նաև “The Beatles:Rock Band” երաժշտական համակարգչային խաղը։

Մրցանակներ և ձեռքբերումներ

1965 թ.-ին Եղիսաբեթ II թագուհին Լենոնին, ՄաքՔարթնիին, Հարրիսոնին և Սթարին պարգևատրեց Բրիտանական կայսրության շքանշաններով։

“Let It Be”(1970) ֆիլմը 1971 թ.-ին Academy մրցանակն ստացավ։

7 Գրեմմի և 15 Ivor Novello մրցանակակիր խումբը ստացել է նաև 6 Ադամանդե ալբոմ, 24 Մուլտի-պլատինե․ 39 Պլատինե և 45 Ոսկե ալբոմ ԱՄՆ-ում։

Մեծ Բրիտանիայում այն ստացել է 4 Մուլտի-պլատինե, 4 Պլատինե, 8 Ոսկե և մեկ Արծաթե ալբոմ։ Իսկ 1988 թ.-ին նրանք ներառվել են Ռոքնռոլի Փառքի սրահում։

Երաժշտական պատմության մեջ ամենալավ վաճառք ապահոված խումբը, 2013 թ.-ի տվյալներով,  ավելի քան 800 մլն․ ֆիզիկական և թվայնացված ալբոմ է վաճառել։ Մեծ Բրիտանիայի չարտերում այն ունեցել է 15 , իսկ ամերիկյան չարտերում՝ 21․9 մլն․ առաջին հորիզոնական։

2004 թ.-ին Ռոլլինգ Սթոունը Բիթլզը համարել է բոլոր ժամանակների լավագույն խումբ։ Խումբը դարձել է 2008 թվականին թողարկված Բիլբորդ ամսագրի բոլոր ժամանակների ամենահաջողակ արտիստների Hot 100-ի առաջատարը։

2017 թ.-ին Բիթլզը ռեկորդ է սահմանել՝ Բիլբորդ Hot 100-ում ամենաշատ՝ 20 առաջին հորիզոնականով։ ԱՄՆ-ի Ձայնագրման արդյունաբերական ասոցիացիան հավաստում է, որ Բիթլզն ԱՄՆ-ում վաճառել է 178 մլն․ ձայնասկավառակ։

2014 թ.-ին խումբը ստացել է Գրեմմի` կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերման մրցանակ։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s