Կառուցողական խաղերը դասարանում․ Օդապարիկներ փուչիկներից

«կառուցողական խաղերը դասարանում» նախագծի ընթացքում ստեղծեցինք մեր իսկ անվանական օդապարիկները։ Ծանոթացանք տարբեր նյութերի կառուցվածքին, նրանց հետ աշխատելու տարբերակներին։

Այս անգամ օդապարիկներ ստեղծեցինք օգտագործելով  թղթե բաժակներ, ձողիկներ և իհարկե օդապարիկի ամենակարևոր մասը կազմող փուչիկներ։

Եղանակի դիտարկում

Տարվա եղանակների դիտարկման ընթացքում ծանոթանում ենք եղանակային փոփոխությանը, աշնան և ձմռան ընթհացքում տեղի ունեցող եղանակային փոփոխություններին, դրսևորումներին։

Մաթեմատիկան լուցկիներով

«Կառուցողական խաղերը դասարանում» ուսումնական նախագիծ․ կառուցողական խաղեր  լուցկիներով։ Երկրաչափական-տարածական պատկերների ստեղծում։
Նախագծի ընթացքում այս անգամ մաթեմատիկական-կառուցողակաան հմտությունները զարգացնում ենք լուցկիներով՝    պատկերներ կառուցելով և կառուցված պատկերները վերափոխելով մեկ այլ պատկերների։
Աշխատանքի ընթացքը խթանում է  կառուցողական-ստեղծագործական  մտքի, երևակայության, տրամաբանության և տարածության մեջ կողմնորոշման զարգացմանը։