Խնդիրներ լուցկու հատիկներով։
Խնդիր 1.
Տեղափոխելով լուցկու հատիկները ստացի՛ր եռանկյունիներ։

kacin1

Խնդիր 2.

Երկու լուցկու հատիկ տեղափոխելով ստացի՛ր քառակուսի։

95197623

Խնդիր 3.
Երեք լուցկու հատիկով ստացվում է մեկ եռանկյունի։ Օգտագործելով տասներկու լուցկու հատիկ կառուցի՛ր վեց եռանկյունիներ։
triangle_by3matches1-150x132

Խնդիր 4.
Տեղափոխելով ընդամենը երկու լուցկու հատիկ, այնպես արա՛, որ եղնիկը նայի դեպի աջ։
kov1

Խնդիր 5.
Վերցնելով  երկու լուցկու հատիկ, ստացի՛ր երեք քառակուսիներ։
1

Խնդիր 6.
Օգտագործելով տասներկու լուցկու հատիկներ կառուցի՛ր երեք քառակուսիներ։
graphic

Խնդիր 7.
Երեք լուցկու հատիկներից ստացի՛ր եռանկյունի։
matchstick_pencil

Խնդիր 8․
Քանի՞ թիվ կա, որ մեծ է 2-ից և փոքր է  5-ից։

Խնդիր 9.
Մատիտը թղթից չկտրելով ստացի՛ր նկարում պատկերված պատկերները։

Խնդիր 10.
Արամը մեծ ու քաղցր խնձոր կերավ, իսկ Աշոտը՝ մեծ ու թթու։ Ի՞նչ նմանություն և տարբերություն կա խնձորների միջև։

Խնդիր 11.
Մարին ու Մարիան նկարներ էին նայում։ Մեկը ամսագրի մեջ, մյուսը՝ գրքի։ Ինչի՞ միջի նկարներն էր նայում Անին, եթե Աննան ամսագրի նկարները չէր նայում։

Խնդիր 12.
Արեգն  ու Վարդանը նկարում էին. մեկը տուն, մյուսը՝ տերևներով ճյուղ։ Ի՞նչ էր նկարում Սարոն, եթե Վահանը տուն չէր նկարում։

Խնդիր 13.
Արենը  Արամից բարձրահասակ է, իսկ Արամն ավելի բարձրահասակ է, քան Ալենը։ Ո՞վ է ամենաբարձրահասակը։

Խնդիր 14.
Բակում  հավերը քուջուջ են անում։ Ես այնտեղ 6 հավի ոտք եմ տեսնում։ Քանի՞ հավ կար բակում։

Խնդիր 15.
Ես մի  թիվ է մտապահել։ Այն մեծ է 6-ից, բայց փոքր է 8-ից։ Ի՞նչ թիվ եմ  մտապահել ես։

Խնդիր 16.
Նկարիչը նապաստակ է նկարել։ Այդ նապաստակն ուներ գլուխ, երկու ականջ և երեք ոտք։ Արդյո՞ք ճիշտ է նկարել նապաստակին նկարիչը։