Նախագծերով ուսուցման շաբաթ
Ժամանակահատվածը — Նոյեմբերի 5-9-ը
Նախագծային ուսուցման ստուգատես. հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական բաց — հավաք. շուրջտարյա, ուսումնական  նախագծերի ներկայացում և մեկնարկ:

Ներկայացվող նախագծերն են․

Ուսումնական ճամփորդություններ
Ուսումնական ագարակ — կենդանիների խնամք
Տիեզերք» ուսումնական նախագծի  շրջանակում այցելություն կրթահամալիրի աստղացուցարան։

Նոյեմբերի 5, երկուշաբթի

9:00 — 9: 15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք 
9:20 — 10:05 — Սովորողի ընտրությամբ գործունեություն
10 : 10 — 10 : 30 —«Թթուդրիկի ծես»  ուսումնական նախագծի մեկնարկ․ բանջարեղենների մասին
10 : 35 — 11: 00 — նախաճաշ
11 : 05 — 11: 25 — ուրախ օտար լեզու/ռուսերեն/
12 :00 — 12 : 20 — «Խաղերգեր, հացթխիկի երգեր» երաժշտական գործունեություն
12 : 25 — 13 : 10 —  «Կառուցողական խաղեր, դպրոց կառուցողական խաղեր բաց միջավայր» ուսումնական նախագիծ  (ամրակներով, բժշկական փայտիկների և պլաստիկ շշերի օգնությամբ ինքնաշեն խաղալիքների ստեղծում)։

13 ։ 10 — 13 : 30 — Լեզվագործունեություն, բառուսուցում

Նոյեմբերի 6, երեքշաբթի
9:00 — 9 :15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
9: 20 — 10:00 — «Սեբաստացու օրեր․  կրթահամալիրի տոն» ուսումնական նախագծի  մեկնարկ, ուսումնական ֆիլմերի դիտում, հարցերի օգնությամբ ֆիլմի քննարկում, ձայնագրում
10 :00 — 10: 20 — նախաճաշ
10: 30 — 12 : 30 — քայլք դեպի Արևմտյան դպրոց, լողի պարապմունք  փակ  լողավազանում/ ուսումնական ագարակ, կենդանիների խնամք
12 : 45 — 13 : 30 — Լեզվագործունեություն, բառուսուցում

Նոյեմբերի 7, չորեքշաբթի
9:00 — 9 :15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
9 : 30 — 10 : 05 — Հեծանվային պարապմունք, մարզական խաղեր հեծանվով
10 : 10 — 10 : 30 — միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանքներ
10 : 35 — 11: 00 — նախաճաշ
11 : 10 — 12 : 00 — «Կառուցողական խաղեր, դպրոցը կառուցողական խաղեր բաց միջավայր» ուսումնական նախագիծ  (ամրակներով, բժշկական փայտիկների և պլաստիկ շշերի օգնությամբ ինքնաշեն խաղալիքների ստեղծում)։
12 : 10 — 12 : 30 — Ուրախ օտար լեզու/ռուսերեն
12 : 35 — 13 : 05 — «Թթուդրիկի ծես»  ուսումնական նախագիծ
Ստեղծագործական   մաս— ստեղծագործում են սովորողները: Յուրաքանչյուրը նկարագրում և բնութագրում է բանջարեղեններից մեկնումեկին: Խոսում իր պատկերացումների մասին: Ձայնագրության միջոցով ստեղծում ենք աուդիոընթերցարան բանջարեղենների մասին։
13 : 10 — 13: 35 — Բանավոր մաթեմատիկա, տրամաբանական խնդիրների լուծում։ մաթեմատիկան «Թթուդրիկի ծես» ուսումնական նախագծով — կազմում ենք բանջարեղենների ցանկ։ Ցանկն առանձնացնում ենք գույներով, ձևերով, համերով…
Կազմում ենք բանջարեղենային խնդիրներ, ձայնագրում  և լուծում:
Կազմում ենք գնումների ցուցակ:

Նոյեմբերի 8,  հինգշաբթի
9:00 — 9 :15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
9: 20 — 10 : 05 — Լեզվագործունեություն,  բառուսուցում
10 : 10 — 10 : 30 — Ուրախ օտար լեզու/ռուսերեն
10: 10 — 10 : 30 — նախաճաշ
10: 35 — 11 : 00 — Լեզվագործունեություն,  բառուսուցում
11 : 10 — 12 : 00 — «Սեբաստացու օրեր․  կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ
12 : 00 — 13 : 00 —Թթուդրիկի ծես
13 : 00 — 13 : 30 — Մաթեմատիկական գործունեություն:

Նոյեմբերի 9, ուրբաթ
9:00 — 9 :15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — Սովորողի ընտրությամբ գործունեություն
10: 10 — 10 : 30 — Լեզվագործունեություն, բառուսուցում։
10: 35 — 11 : 00 — նախաճաշ
11 : 10 — 12 : 00 — վարդատունկ, ծառատունկ
12 : 00 — 12 : 30 — Մաթեմատիկական գործունեություն
12 : 30  — 13 : 30 — «Թթուդրիկի ծես»  ուսումնական նախագիծ,  և  «Սեբաստացու օրեր․  կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ նախագծերի ամփոփում, հարցերի օգնությամբ քննարկումներ, ձայնագրությունների և տեսապատումների ստեղծում։