Նախագծային շաբաթվա ամփոփում․ հոկտեմբերի 22-26-ը

Հոկտեմբերի 22 — 26- ը կրթահամալիրի օրացույցով նախատեսված է որպես «Նախագծային ուսուցման ստուգատես. հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական բաց — հավաք»։ Նախագծային ուսուցման ժամանակ ներկայացվեցին  շուրջտարյա, ուսումնական  նախագծեր և տրվեցին նախագծերի  մեկնարկը: Շարունակել կարդալ

Նախագծերով ուսուցման շաբաթ․ նոյեմբերի 5-9-ը

Նախագծերով ուսուցման շաբաթ
Ժամանակահատվածը — Նոյեմբերի 5-9-ը
Նախագծային ուսուցման ստուգատես. հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական բաց — հավաք. շուրջտարյա, ուսումնական  նախագծերի ներկայացում և մեկնարկ:

Ներկայացվող նախագծերն են․

Շարունակել կարդալ

Կոմիտաս․ «Աշուն»

Կոմիտաս

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։​

«Ես»․ Աթաբեկ Խնկոյան

Ագռավը մի խեցգետին բռնեց և նստեց ծառին:  Խեցգետինն ուզեց ազատվի, կտցից զատվի ու ասավ նրան.
— Ոսկեհատիկ ագռա՛վ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
-Դո՜ւ…
— Ոսկեհատիկ ագռա՛վ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցն ու կռռաց.
— Իհա՜րկե ես…
Կտուցը բաց անելուն պես, խեցգետինը կտցից ընկավ ջուրը և իրեն ազատեց: