«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը` նոյեմբերի 5- 9-ը:
Մասնակիցներ — Հյուսիսային դպրոի 1-ին  դասարանցիներ

Նախագծի նպատակը և խնդիրները:

  • Տրված թեմայով հարցեր կազմելու հմտությունների ձևավորում:
  • Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
  • Լեղզվագործունեություն։ Բանավոր խոսքի զարգացում:
  • Մաթեմատիկական հմտությունների զարգացում:
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում:
  • Սստեղծագործական երևակայության զարգացում։

Նախագծի իրականացման ընթացքը

Դիտում ենք ֆիլմեր և լսում ձայնագրություններ Մխիթար Սեբաստացու մասին։ Պարզում, թե ինչո՞ւ է կոչվում կրթահամալիրը Սեբաստացու անունով։ Ծանոթացման փուլից  հետո պատասխանում ենք ստորև նշված հարցերին․
Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
Ինչո՞ւ է իմ դպրոցը, կրթահամալիրը կոչվում նրա անունով:
Ինչո՞վ եմ ես սեբաստացի։
Իմ սեբաստացի ընտանիքը։

Քանի՞ սեբաստացի կա իմ ընտանիքում:
Ինչպիսի՞ն են լինում սեբաստացիները (սեբաստացի մայրիկը, հայրիկը, ուսուցիչը, սովորողը…)

Մայրենի

Լեզվագործունեություն, բանավոր խոսքի զարգացում․ պատմում ենք մեր լսածը, տեսածը,  տեսագրում կամ ձայնագրում։ Ստեղծում Մխիթար Սեբաստացու մասին փոքրիկ տեսապատում կամ աուդիոպատում:
Կրթահամալիրյան լուսանկարների հավաքածուի ստեղծում (ուսուցիչների, սովորողների ….)

Մաթեմատիկա

Նախապես հանձնարարվում է հաշվել  դասարանի սովորողների ընտանիքներում քանի սեբաստացի կա: Նախապես իմանալով տեղեկությունների սեբաստացիների թվի վերաբերյալ դասարանում կատարում ենք հետևյալ մաթեմատիկական աշխատանքները.

Ամենափոքր սեբաստացին:
Ամենատարիքով սեբաստացին:
Ամենահին սեբաստացին:
Ամենանոր սեբաստացին:
Հաշվել ընտանիքի սեբաստացի անդամներին:
Հաշվել, թե դասարանի և ընտանիքների բոլոր սեբաստացիները միասին քանիսն  են:
Դասարանի ամենամեծ և ամենփոքր սեբաստացին: 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s