https://goo.gl/maps/5i8G4dF3amx

Երևան 2800 նախագծի ընթացքում իրականացնել  հայրենագիտական քայլարշավ Հրազդանի կիրճում, ապա դիտել Երևան քաղաքի համայնապատկերը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքից:

Օր՝  Հոկտեմբերի 15

Մեկնում՝ 10:00

Վերադարձ՝ 14:00

Մասնակիցներ՝ 1- ին դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Սեդա Վիրաբյան, Կարինե Խառատյան, Շողիկ Զեյնալյան, Անուշ Համբարյան

Ճանապարհը — ՀԱԹ — Հրազդանի կիրճ  /սբ․Սարգիս եկեղեցու և Հաղթանակ կամրջի մոտից/ — Մանկական երկաթուղի — Ծիծեռնակաբերդի բարձունք

Նպատակը և խնդիրները

Մասնակիցների  ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում:
Կոմիտասյան օրեր  ուսումնական նախագծի ամփոփում:

 

Խնդիրները՝

  • գործունեության նախատեսում և իրականացում
  • շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում
  • հավաքել ճամփորդական ուսապարկը
  • ուսումնասիրել միջավայրը
  • կատարել հանրօգուտ աշխատանք, պահպանել մաքրություն
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականություն
  • քայլքով անցնել Զանգվի ափով, դիտարկումներ կատարել, իրականացնել լուսանկարչական պլեներ։
  • դիտել Երևան քաղաքի համայնապատկերը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքից:
  • աշունը Երևանում. նկարչական պլեներ Ծիծեռնակաբերդի բարձունքում։

Ճամփորդության ընթացքը
Համացանցից ֆիլմերի դիտում Զանգվի, Երևան քաղաքի մասին։
Նախատեսվում է քայլարշավով անցնել Հաղթանակ կամրջի և սբ․ Սարգիս եկեղեցու մոտով անցնող քայլուղիով, մանկական երկաթգծով մարզական քայլքով հասնել դեպի Մանկական երկաթուղի։
Իրականացնել էկո-նախագիծ (աղբահավաքություն) Հրազդանի կիրճում, որոշել գետի ձախ ու աջ ափերը, նկարագրել գետի ձայնը: Կոմիտասյան օրեր  ուսումնական նախագծի ամփոփում Հրազդանի կիրճում.

Ճանապարհի նկարագրություն՝

Րաֆֆու փողոց-Բաբաջանյան փողոց- Ծովակալ Իսակովի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա-Մանկական երկաթուղի

Ընթացքը՝

10։00 Հյուսիսային դպրոցի մուտքի մոտից  ուղղությունը դեպի Մաշտոցի պողոտա: Քայլքով հասնել Մանկական երկաթուղի։

Քայլարշավ, նախաճաշ Զանգվի ափին, լուսանկարչական պլեներ, կոմիտասյան երգերի միասնական կատարում

  1. Քայլարշավ Հրազդանի կիրճում
  2. Շրջակա տարածքի ուսումնասիրություն
  3. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  4. Նախաճաշ
  5. Կոմիտասյան երգերի կատարում
  6. Լուսանկարչական պլեներ

Արև, արև, ե՛կ, ե՛կ

Գնացեք տեսեք

Փայտե ձիուկ

Կաքավիկ

Եղնիկ

12:00 Ծիծեռնակաբերդի բարձունք

  • Դիտել Երևան քաղաքի համայնապատկերը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքից:
  • Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  • Աշունը Երևանում. նկարչական պլեներ Ծիծեռնակաբերդի բարձունքում:

14:00 Վերադարձ Հյուսիսային դպրոց

Ճամփորդության համար անհրաժեշտ իրեր՝

  • Արևապաշտպան գլխարկ
  • Սպորտային հարմարավետ հագուստ, կոշիկ
  • Բրդուճներ
  • Ջուր-ջրաման
  • Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, աղբի տոպրակներ
  • Բժշական արկղիկ
  • Նկարչական պարագաներ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ

Արդյունքում՝  

  • տեսանյութեր և ռադիոնյութեր
  • պատումներ
  • ֆոտոշարեր

Արդյունքները.

Պատումներ ճամփորդությունից առաջ.

Ռաֆայել Գասպարյան

Գևորգ Գրիգորյան

Լուսինե Մովսիսյան

Հարություն Հովհաննիսյան

Պատումներ ճամփորդությունից հետո.
Գևորգ Գրիգորյան