Օրը վերապատրաստվող ուսուցիչների հետ

Այսօր կրթահամալիրում սկսվեց մանկավարժների վերապատրաստման նոր փուլը, որի մասնակիցները առավոտյան ընդհանուր պարապմունքի ընթացքում միացան մեզ, և օրը սկսեցինք նրանց ջերմ ընկերակցությամբ: Միասին երգելով և կարդալով Կոմիտաս՝ օրը շարունակեցինք ուսումնական աշխատանքների շուրջ գործունեություններ իրականացնելով: Հատված առավոտյան ընդհանուր պարապմունքից։

Ֆիլմը՝ Ռիմա Քեքեջյանի

 

Մինչ գործունեությունների իրականացմանն անցնելը՝ «Հարթակ» ակումբում Տաթև Աբրահամյան և Ռիմա Երեմյան զույգը ներկայացրին կրթահամալիրը, հեղինակային մանակավարժությունը։ Հանդիպումից հետո վերապատրաստվողների մի խումբ Տաթև Աթոյանի և սովորող-տեխնոլոգների օգնությամբ տեխնոլոգիական գործունեությունով շարունակեցին իրենց օրը։ Սովորեցնող -սովորողները վերապատրաստվող ուսուցիչներին օգնեցին պատրաստել ծիսական տիկնիկներ։

 

Վերապատրաստվողների մյուս խումբը միացավ դասվարական դասարաններին։
Մեզ էր միացել Էջմիածին քաղաքի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի դասվար Դիաննա Ասկարյանը: Մեզ հետ ծանոթանալուց և միասին ողջույն -խաղ խաղալուց հետո Դիաննա Ասկարյանը միացավ 3-րդ դասարանցիներին, ովքեր այդ պահին զբաղված էին բլոգավարությամբ: Անհամբեր սպասում ենք միասին համագործակցային նախագծեր իրականացնելուն:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s