Ուսումնական նախագիծ ըստ ուսումնական օրացույցի

 Խնկո Ապեր (Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյան, հոկտեմբերի 19, 1870, Սպիտակի շրջանի Ղարաբոյա – հոկտեմբերի 8, 1935, Երևան), հայ մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։
Համանուն բաժնում հրապարակված են Խնկոյանի այն ստեղծագործությունները, որոնք նախատեսված են կրտսեր դպրոցական տարիքի համար:

Խնկոյանական օրերը առաջին դասարանում
Նպատակը՝  Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի առաջին դասարանում:
Տևողությունը՝ հոկտեմբեր ամիս

Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում, Խնկոյանի ստեղծագործությունների օգնությամբ  ընտանեկան կրթության կազմակերպում՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում:

  • Նախապատրաստական փուլ

Առաջին փուլում մի փոքր զրուցել Խնկոյանի մասին, պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան գրական հեղինակի մասին, որից հետո ծանոթացնել գրական հեղինակի հետ:
Համացանցում որոնել յուրացվող  խնկոյանական ստեղծագործությունների մեդիատարբերակները,  կրթահամալիրի սովորողների կողմից պատրաստած մեդիանյութերը , դիտել դրանք, քննարկել:

Ստեղծագործությունների ցանկ
 Ճպուռն ու մրջյունը
Քամին 
Քամին ու արևը
Գորտերի խաղը․ Աթաբեկ Խնկոյան/փոխադրությունը ռուսերենից/
Ոսկե ձվիկը․ Աթաբեկ Խնկոյան/փոխադրություն ռուսերենից/
Գիրք․ Աթաբեկ Խնկոյան
Մի էծ ունեմ․ Աթաբեկ Խնկոյան
ԱՆՏԵՐԵՎ ԾԱՌ․ 
Ձմեռ․ 
Բզեզ․
Եղևնի․ 
Մայիս․ 
Գիշեր
Ծիածան․
Մեղու․ 
Չալ կաչաղակը․ 

Աշխատանք բանաստեղծությունների հետ

Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով:

Կերպար—ներկայացում. Մեկ դերասանի թատրոն՝ «Խնկոյանի կերպարների խճանկար»:

Տանը՝ ամեն սովորող ընտրում է իրեն հետաքրքրող կերպարը, անգիր է սովորում համապատասխան ստեղծագործությունը և ստեղծում ընտանեկան թատրոն: Դասարանում ներկացնում այդ կերպարը մնջախաղով, մատնաթատրոնով,  խոսքով կամ իր ընտրությամբ որևէ իրով:
Ամեն սովորող ինքն է որոշում, թե ինչպես կուզենա ներկայացնել իր կերպարին: Ամբողջ  ընթացքը նկարահանվում է,  ստեղծվում է «Խնկոյանի կերպարների խճանկար»:

Մեդիամյուզիքլ.  երաժշտություն՝  ամեն օր

Ստեղծում ենք փոքրիկ երաժշտական ներկայացումներ (մյուզիքլներ) Խնկոյանի ոտանավորների հիման վրա: Ամենասկզբից վերցնում ենք փոքրիկ ոտանավորներ, ընթերցում, պատմում և խաղում  ոտանավորը: Օրինակ՝ կարող ենք վերցնել հենց «Մեղուն»` փոքրիկ, բայց շատ ռիթմիկ ոտանավորը: Ոտանավորը խաղալուց հետո համացանցում փնտրում ենք երաժշտությունը: Երաժշտության ժանրը շատ տարբեր կարող է լինել` դասականից մինչև ժամանակակից ռոք: Եթե նույնիսկ չգտնվի համապատասխան երաժշտությունը ստեղծում, հորինում ենք հենց ոտանավորի ռիթմիկ պատկերին համահունչ երաժշտությունը:

Տեխնոլոգիա. Խոհանոց

Նախագծի ընթացքում նախատեսվում է թխել խնկոյանական հերոսների, կազմակերպել հյուրասիրություն:
Սպասվելիք արդյունքները
Ձայնագրություններ, փոքրիկ մանրապատումներ, թատերական ներկայացումներ, ֆիլմեր:
Խնկոյանական ստեղծագործությունների ժողովածու (մեդիափաթեթ):

Գործընկերների նախագծերը.

Սեդա Վիրաբյան
Մարինե Մխիթարյան
Մանուշակ Աբրահամյան
Մարի Միքայելյան
Կարինե Մամիկոնյան