Նպատակը
Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին:

Խնդիրները
Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը
Համատեղ համերգի կազմակերպում Կոմիտասյան երգերով:
Նրա ստեղծագործությունների միջոցով սովորողներ մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի նկատմամբ

Միջավայրը
Դասարան, բակ-պարտեզ, ընթերցասրահ-լաբորատորիա, թանգարան, մշակութային հարթակներ

Նախագծում կարող ենք ընդգրկել մայրենի լեզու, կերպարվեստ-ձեռարվեստ, երգ- պար և մեդիատեխնոլոգիա առարկաները:

Աշխատանքի կազմակերպումը

Դասը սկսում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքից: Ընդհանուր պարապմունքը առանձնահատուկ է նրանով, որ բոլորը՝ նախակրթարանից սկսած մինչև հինգերորդ դասարան, միաժամանակ Կոմիտաս են երգում, ունկնդրում: 

Լեզվագործունեություն

Ընդհանուր պարապմունքից անմիջապես հետո մեր կոմիտասյան ունկնդրումները շարունակվում են դասարանում: Դասը սկսում ենք Կոմիտասի մասին մեր իմացածը փոխանցելով:

– Ո՞վ է Կոմիտասը:

– Ի՞նչ գիտենք Կոմիտասի մասին:

– Ի՞նչ ենք  լսել մեծերից:

Նկարով կճանաչենք Կոմիտասին

 Կլինեն տեղեկություններ նրա մասին

 .  Ֆիլմեր և մեդիանյութեր

 .Ձայնագրություններ նրա կատարմամբ

Կլինեն նաև անսպասելի հարցեր, որոնց պատասխանները կգտնենք ինտերնետի, մեծերի միջոցով:

Կոմիտասյան երաժշտությունն ու գույները համատեղելով կստանանք կոմիտասյան շնչով ներկված նկարներ։

 . 

Կարող ենք աշխատել նաև բակում,  խոտերի, քարերի վրա նստած: Դա կլինի երևակայական-ստեղծագործական աշխատանք ջրաներկով կամ գուաշով՝ Կոմիտասի որևէ  երգի ներքո: Երեխաները կնկարեն այն ինչ կստացվի այդ երգը լսելիս: Այդ ամենը տեսագրված, մշակված տարբերակով, որպես ֆիլմ կհայտնվի մեր դասարանական բլոգում:

Գործունեության հաջորդ ձևը խաղ-ներկայացումն է:

Կրտսեր դպրոցում, որպես ինքնաարտահայտման, ինքնադրսևորման յուրահատուկ միջոց, շատ կարևոր է նաև խաղը, թատրոնը: Գործունեության այս ձևը՝  որպես խմբային աշխատանք,  զարգացնում է բանավոր խոսքը, լեզվամտածողությունը, ձևավորելով    բազմաթիվ կարողություններ և հմտություններ՝ համատեղ աշխատելու, լսելու, վերարտադրելու:

 Քանի որ երգի տեքստը ունի սյուժե,   մեզ մնում է միայն խաղալ: Ընթացքում կարող ենք որոշ փոփոխություններ անել. շրջել, խաղը սկսել վերջից:

Տեխնոլոգիա և բնագիտություն
.Բնության մեջ ձայների ունկնդրում:
Բնական նվագարանների միջցով ձայների ստեղծում։
Տարբվեր ինքնաշեն նվագարանների ստեղծում։


Paint ծրագրով նկարել կոմիտասյան մշակած երգերի տողերն ու ստեղծել կարաոկեներ, ընտրել այն երգերը որոնք չունեն կարաոկեներ։
Ձիուկ երգի կարաոկեի ստեղծում:

 

 

Նախագծի ավարտին կայցելենք կոմիտասի թանգարան ինստիտուտ, որտեղ կծանոթանա նրա գործունեությանն ու ստեղծած ժառանգությանը։