Բարձունքի հաղթահարում ուսումնական նախագիծ․ Դիդիկոնդի բարձունքի հաղթահարում

Ուսումնական ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ .  Երևան — Օշական

Օրը՝ 21 սեպտեմբերի
Մեկնում —  10:00
Վերադարձ — 15:00
Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 1-ին  դասարաններ

Պատասխանատուներ՝ Կարինե Խառատյան, Սիդոնյա Վիրաբյան
Երևան-Օշական հեռավորությունը՝  44 կմ

https://goo.gl/maps/UMKKD5cyyYM2

Ճանապարհը`
Երևան-Քասաղի կիրճ -Աշտարակի հին ջրաղաց - Ուշիի սբ․ Սարգիս խոնարհված եկեղեցի - Օշական - Դիդիկոնդի բարձունք - Երևան

Նպատակը՝ ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Ուսումնական-ուսուցողական-ճանաչողական:
Հայրենագիտական-աշխարհագրական:
Ինքնուրույնության դրսևորում ճամփորդության ժամանակ:
Տեղանքի մասին պատկերացումներ կազմելու և ունենալու հմտությունների ձևավորում, զարգացում:

Խնդիրները`

  • Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
  • Թիմային /խմբով/ աշխատելու կարողության ձևավորում
  • Ընտանիքին ներգրավումն ուսումնական գործընթացին
  • Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում, իրագործում

Մասնակիցները նախապես ծանոթանում են նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում ճամփորդության վայրի մասին, ուսումնասիրում, գրանցում հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում իրենց հետաքրքրող-ոգևորող դրվագների վրա:

Ակնկալվող արդյունքները՝

  • Ծանոթանում են տեղանքին
  • տեղանքի մասին տեղեկություններ հավաքում ծնողներից, հարազատներից, պապիկ-տատիկներից/ բանավոր խոսքի զարգացում/
  • Կատարում են չափումներ և հաշվարկներ:
  • Սովորողների  ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում:
  • Էկոհայրենագիտական ակցիա, լուսանկարահանում, տեսանկարահանում, ձայնագրում
  • Տեղանքի մաքրման աշխատանքներ

Անհրաժեշտ իրեր

  • Ուսապարկ
  • Բրդուճներ
  • Ջուր-ջրաման
  • Սպորտային հարմար հագուստ, կոշիկ
  • Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, աղբի տոպրակներ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ

 

Աշխատանքային ընթացք:

Քայլ առաջին. Ծանոթացում ճամփորդության վայրի հետ:
Ճամփորդության վայրի մասին տեղեկությունների փնտրում  և ընթերցում համացանցից։
Ծանոթանում ենք ճամփորդության համար առաջին անհրաժեշտության  իրերի, պարագաների,  ցանկին, կազմում և հավաքում ցանկը:

Քայլ երկրորդ. քարտեզագրում
Օգտվելով համացանցից գտնում տվյալներ գտնվող վայրից մեկնելու վայրը եղած հեռավորության մասին: Քարտեզագրում:

Քայլ երրորդ. ուսումնական ճամփորդություն
Ճամփորդության ընթացքում քայլարշավ դեպի Աշտարակի հին ջրաղաց, էկո ակցիա, տեղանքի մաքրում, Քասաղ գետի հետ ծանոթացում, աշնանային պլեների կազմակերպում գետափին,  այցելություն Օշական, սբ. Մ. Մաշտոց եկեղեցի, հոգևոր երգերի կատարում  եկեղեցում, կոմիտասյան երգերի և պարերգերի ամփոփում եկեղեցու բակում, քայլարշավ դեպի Դիդիկոնդի բարձունք, բարձունքից աշնանային տեսարանների դիտում, դիտարկում, ուսումնասիրում:
Ճամփորդության ժամանակ ուսումնասիրում տեղանքը և ներկայացնում ձայնագրություների, ֆիլմերի, պատումի և նկարապատումի  տեսքով:
Լեռը բարձրանալիս կատարում տեղանքի չափումներ, քանի քայլ էր լեռան գագաթի բարձրությունը ստորոտից…
Ընտրում ամենամոտ կետը(բարձրությունը) և չափում քայլերով` հեռավորությունը ընտրված կետից:
Գրանցում ժամանակը, հեռավորությունը, երկարությունը:

Քայլ չորրորդ. ամփոփում
Ճամփորդությունից հետո սովորողները ծնողների օգնությամբ  ստեղծում են տեսապատումներ, ձայնագրություններ, նկարաշարեր, խոսում  իրենց տպավորությունների մասին:
Արդյունքում.
Սովորողները ձեռք են բերում ճամփորդական գիտելիքներ:
Սովորում են անվտանգության կանոններ:
Կարողանում են ընտրել և  կազմել  ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկ:
Ճամփորդության միջոցով ձեռք բերում չափումներ կատարելու հմտություններ և կարողություններ:
Զարգանում է  բանավոր խոսքը:

 

Արդյունքները

Սովորողները ճամփորդությունից առաջ պատմում են իրենց ճամփորդության մեկնելու վայրի մասին։

Ռաֆայել Գասպարյան
Արամ Թովմասյան
Հարություն Հովհաննիսյան
Լուսինե Մովսիսյան
Գևորգ Գրիգորյան

Ճամփորդությունից առաջ նախապատրասվում ենք կոմիտասյան օրերի ամփոփմանը։
Նյութն՝ այստե՛ղ։

Ճամփորդության մասին պատմող ֆիլմն՝ այստե՛ղ։

Ճամփորդության մասին իրենց տպավորություններով են կիսվում սովորողները․

Գևորգ Գրիգորյան
Նարե Գասպարյան

Ճամփորդության մասին Հասմիկ Մաթևոսյանի բլոգում։

Նյութն՝ այստե՛ղ։

1 thought on “Բարձունքի հաղթահարում ուսումնական նախագիծ․ Դիդիկոնդի բարձունքի հաղթահարում

  1. Ծանուցում՝ Դասարանական օրացույց 2019-2020 – Իմացումի հրճվանք կրթական ծրագրի 2-րդ դասարան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s