Շաբաթվա ընթացքում իրականացվող աշխատանքներ
Ժամանկահատված — Սեպտեմբերի 10 -ից սեպտեմբերի  14-ը։

Դասարանական աշխատանքներ.
Մայրենի և լեզվագործունեություն

Նախաայբբենական շրջան
Բանավոր  խոսքի զարգացում  — պատմություն նկար

Շաբաթվա ընթերցանոթւյան նյութեր  և լրացուցիչ ընթերցանության նյութեր ըստ նախագծերի․

Հովհաննես Թումանյան — «Ծիտը»
Ղազարոս Աղայան — «Ծիտն ու բազեն»

Կարդա՛  պատմություններն ու պատասխանի՛ր  առաջադրանք-հարցերին։/բանավոր/

Լուսինը

Լուսինը երկնքում լողում-սայթաքում էր, իսկ աշխարհը դեռ քնած էր: Աստղերը փայլում էին և լույս էին տալիս երկնքում:

Լուսինն ու ծիտը

Ծիտիկը երազում էր տեսնել լուսնին, ու մի օր էլ որոշեց չքնել: Ծառի ճյուղին նստած՝ սպասում էր լուսնյակի  երևալուն: Շուտով երևաց լուսինը:
— Ի՜նչ գեղեցիկ է ու մեծ, — զարմացավ ծիտիկը:
Նա երկար ժամանակ հրճվանքով նայում էր լուսնին: Նրա աչքերը կամաց-կամաց փակվեցին:

Առ. 1
Ի՞նչ էր անում լուսինը երկնքում:

Առ.2
Ասա՛  լույս տվող բառեր:

Առ. 3
Ասա՛ բառեր, որոնք լույս չեն տալիս:

Աշխատանք գրական ստեղծագործությունների հետ
Ընթերցում և ծանոթանում ենք ստեղծագործությունների հետ, բացատրում  անհասկանալի բառերը:
Գրական ստեղծագործությունները յուրացնում ենք  խաղ-բեմականացման միջոցով:
Հեքիաթը, ոտանավորը նկարում որպես՝ պատմություն-նկար, հատված-նկար, նախադասություն-նկար:

Մաթեմատիկական և տրամաբանական գործունեություն:
Բանավոր մաթեմատիկա, բանավոր համրանք, հաջորդականություններ և օրինաչափություններ:
Գույն, ձև, չափ հասկացություններ։
Տրամաբանական խնդիրների լուծում/բանավոր/։

Տրամաբանական և զվարճալի խնդիրներ:

  1. Կատակ-հարցեր
    Ինչն ունի կիսած խնձորի տեսք:
    Եթե կարմիր քարը նետեք կապույտ ծովի մեջ, ինչ կլինի:
    Ինչպես նետել ձուն բետոնե հատակին՝ այն չկոտրելով:
    Դուք նախաճաշի ժամանակ երբեք ինչ չեք կերել:
  2. Պատկերացրու, որ դու մի նավակի մեջ զբոսնում ես ծովով: Հանկարծ նավակը շուռ է գալիս և դու հայտնվում ես ջրի մեջ: Քեզ վրա էլ բոլոր կողմերից հարձակվում են շնաձկները: Ինչ անել:
  3. Ինչն է միշտ իջնում և երբեք չի բարձրանում:
  4. Քանի աղյուս է պետք տունն ամբողջությամբ կառուցելու համար:
  5. Ինչը ունի գլուխ, բայց չունի խելք:
    Աղբյուրը՝ mocak.am
  1. Զարգացնող խաղեր 5-7 տարեկանների համար:

Երաժշտություն 
Երաժշտության ունկնդրում: «Կիկլիկո» երգի ուսուցում

Ես և շրջակա աշխարհը:
Խնամում ենք մեր բակը և պարտեզը, ներկայացնում նկարաշարերի տեսքով:

Տեխնոլոգիա և կերպարվեստ
Հեքիաթը, ոտանավորը նկարում որպես՝ պատմություն-նկար, հատված-նկար, նախադասություն-նկար:
Աշխատանք կավով։

Մարմնամարզություն և լող
Հեծանվավարություն
Լող փակ լողավազանում
Ազգային և բակային խաղեր