Ողջու՜յն, նոր ուսումնական տարի

Օգոստոսի 30…Մարզատոն

Ժպտուն աչքեր, անհամբեր, զարմացած հայացքներ, նոր միջավայր, նոր սեբաստացիներ: Թվում է,  ամեն ինչ նոր է….Սպասված օր  և վերջապես ուսումնական տարվա մեկնարկը տրված է: Տիար Բլեյանի  ողջույնի խոսքով  ծափահարեցինք մեր նորեկ  սեբաստացի ընկերներին  եւ լողափում մեկնարկեցինք նոր ուսումնական տարին` տոնական, մարզական  ընդհանուր պարապմունքով: Շարունակել կարդալ

Սեպտեմբեր ամսվա օրացույց

 

Սեպտեմբերի 4՝ կրթական շքերթ. համերգ
Սեպտեմբերի 3-7՝ նախագծային ուսուցման ստուգատես. հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական հավաք.

Ուսումնական աշխատանքներ․ սեպտեմբերի 3-7-ը

Հավաքի ծրագիրն՝  այստե՛ղ։

2018թ. սեպտեմբերի 3-7-ը

Կազմակերպիչ` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աջակից` ՀՀ ԿԳՆ

Մասնակիցները՝     հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ և փորձագետներ

«Իմացումի հրճվանք» ծրագիրը 1-ին  դասարանում:

Օր առաջին. Սեպտեմբերի 3, երկուշաբթի
Հյուրը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Ծրագրում՝ նախագծային ուսուցման շաբաթվա մեկնարկ

9:00 — 9:30 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 -10:00 — «Ես» ուսումնական նախագիծ, «Իմ անունը»
10:00 — 11:00 —Կառուցողական, զարգացնող  խաղեր հյուսիսային դպրոցի էստրադայում
11:00 — 11:30 — ընդմիջում
11:30 — 12:30 — Նախապատարաստվում ենք «Կրթական շքերթին»
12:30 — 13:30 — Լող, հեծանվավարություն

Օր երկրորդ. Սեպտեմբերի 4, երեքշաբթի Շարունակել կարդալ

«Մուտք» ճամբար. 2-րդ օր

Հյուսիսային  դպրոցում շարունակվում է  կրթահամալիր դիմած 2018-2019 ուստարվա սովորողների «Մուտք կրթահամալիր»  ճամբարը: Առավոտյան առաջին դասարանի սովորողները մյուս ճամբարականների հետ մասնակցեցին լողափնյա ընդհանուր պարապմունքին:Ընկեր Հասմիկի հետ միասին նախապատրաստվեցինք կրթական շքերթին՝ սովորելով նոր երգեր եւ պարեր: Սովորեցինք «Աքաղաղն ու կտուրը»բանաստեղծությունը: Ճամբարային օրվա վերջում լողափում իսկական եռուզեռ էր, բոլոր ճամբարականները լողում էին, լողափը մարդաշատ էր…

Դասվարներ՝ Սեդա Վիրաբյան, Կարինե Խառատյան

Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի

Ուսումնական տարվա մեկնարկ. օգոստոսի 30

Օգոստոսի 30

Ժամը 09.00-12.00

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ

8:30-8:50՝ սովորողների դիմավորում Հյուսիսային դպրոցում. պարատուն ուսումնական տանիքում

9:00-9:30՝ ընդհանուր պարապմունք լողափում, պատասխանատու՝ Հասմիկ Մաթևոսյան

9:30-12:00

  • Մարզական ուրախ խաղեր
  • Երաժշտական գործունեություն
  • Հեծանվավարություն
  • Կավագործունեություն
  • Լող

12:00՝ սովորողների ճանապարհում