1-2 դասարանի դասարանական բլոգ Դասվար՝ Կարինե Խառատյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, «Հյուսիսային» դպրոց, Հասցե՝ Րաֆֆու 69/1, Հեռ. 73 52 10, Էլ. հասցե՝ k.kharatyan@mskh.am, artschool@mskh.am

Մասնագիտական զարգացում․ ընդհանուր բաղադրիչ

Վերապատարաստող մասնագետ՝ Մարիետ Սիմոնյան

Թեմա 1-ին

1․ Կարդալ կարգը, քննարկել, անել առաջարկություններ, դիտարկումներ 

Կրկին առիթ էր ծանոթանալու և ուսումնասիրեու կրթահամալիրում իրականացվող հեղինակային-այընտրանքային մանկավարժությամբ առաջ բերված և մինչ այսօր իրականացվող նախագծերով ուսուցման կարգի հետ։

Կարգում արտացոլված ուսումնական նախագծերով ուսուցումը ծրագրերին համապատասխանեցնեու համար ընտրված է ուսումնական օրացույցը, որը հնարավորություն է տալիս դասավանդողին և սովորողին ուսումնական գործընթացը կազմակերպել կանոնավորված։ Ուսումնական նախագծերով իրականացվող ուսուցումը թույլ է տալիս իրականացնել տարբեր առարկաներով ինտեգրված ուսուցում, որն ունի մի շարք առավելություններ՝ սովորողը փնտրում է, գտնում է, ներկայացնում է և կարողանում է նաև փոխանցել իր գիտեցածը, ուսուցիչը հանդես է գալիս օգնող-աջակցողի դերում, որի ընթացքում ուղղորդում է սովորողին աշխատանքը կատարելիս։ Արդյունքում ուսուցումը դառնում է իրական, կենդանի և արդյունավետ։

Որպես դիտարկում կարող եմ ավելացնել, որ կարգում արտացոլված չէր հեռավար ձևով ուսուցումը կազմակերպելուն ուղղված կետերը։ Առաջարկում այն նույնպես ավելացնել։

2․ Կարդալ բոլոր հոդվածները, գրավոր վերլուծել հոդվածներից մեկը՝ 

Վերլուծություն

Ընտրված հոդվածը՝ — Ընտանեկան դպրոցում ուսումնական առարկան ընտանիքի կյանքն է -Աշոտ Բլեյան, Գևորգ հակոբյան, Սուսան Մարկոսյան

Կարդացի նշված հոդվածները, բոլորն էլ կիրառելի, անընդհատ ուսանելի և ուղղորդող հոդվածներ են։

Նշվածներից առանձնացրեցի «Ընտանեկան դպրոցում ուսումնական առարկան ընտանիքի կյանքն է» վերնագրով հոդվածը, որը կրթահամալիրի հիմնադիր ուսուցիչների ուղիղ խոսքն էր մեզ համար ամենաբարդ շրջանում՝ COVID 19 մեկուսացման օրերին։

Հոդվածում արտացոլված բոլոր մտքերը ուղղորդումներ և ուղեցույցներ էին հենց առաջին հերթին մեզ՝ ուսուցիչներիս, որոնց օգնությամբ կարողացանք մշակել և իրականացնել առցանց ուսուցման արդյունավետ մի փուլ, որի ընթացքում մեծ դեր ունեցավ հենց ընտանեկան ուսուցումը՝ ընտանիքն իր կողմից առաջարկվող նախագծերով, աշխատանքներով։

Ընտանեկան ուսուցիչների՝ ծնողների արձագանքները ստորև․

Արեգ Սողոյան և մայրիկ

Ռաֆայել Գասպարյան և մայրիկ

Վարդան Հակոբյան և մայրիկ

Ստացված ընտանեկան նախագծերը։

Թեմա 2-րդ

1․ Մեդիագրադարանից առանձնացնել հաջողված և ամբողջական մի նախագիծ, հրապարակել բլոգում, գրավոր հիմնավորել ընտրությունը։

Առանձնացված նախագծերի փաթեթը՝ «Կրտսեր դպրոցի ընտանեկան- հեռավար- առցանց նախագծային փաթեթներ»։

Կարծում եմ հաջողված նախագծերը շատ են և այստեղ ընտրություն կատարելն արդեն դժվար է։ Պարզապես առանձնացրեցի ընտանեկան դպրոցում իրականացվող նախագծերը, որոնք իրականացվել էին հեռավար-առցանց ուսուցման շրջանում։ Այս փուլում նախագծերն այնքան ամբողջական ու մատչելի էին, որոնք թույլ տվեցին նաև այլ դպրոցի սովորողներին նույնպես ներգրավվել ուսումնական գրավիչ ու մատչելի պրոցեսում։

Ընտանեկան նախագծերի դասարանական փաթեթը՝ անձնական արխիվից։

 2․ Բլոգում հրապարակել ուսումնական նախագծի կառուցվածք, գրավոր շարադրել ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներ։

Բուն նախագիծ հասկացությունն ունենալով   տարբեր բաղկացուցիչներ՝ ուղղություններ,  նպատակ, խնդիրներ, ընթացք, ուսումնական գործընթացում լայն հնարավորություններ է առաջ բերում՝ ուսուցումը գրավիչ, հետաքրքիր, բազմաբովանդակ գործունեության ձևերով ու էլ ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Նմանատիպ՝ նախագծային մոտեցմամբ իրականացվող ուսուցման ընթացքում էլ սովորողները ձեռք են բերում գիտելիքների, կարողությունների, հմտությունների ամբողջական «փաթեթ»։ Նախագծային ուսուցման առավելություններից եմ համարում նաև այն, որ ուսուցման ժամանակ միաժամանակ կարող են ինտեգրվել  բոլոր առարկաները՝ մայրենի, մաթեմատիկա, հայրենագիտություն, օտար լեզուներ,  թատրոն, տեխնոլոգիա և այլն։

Ուսումնական նախագծերի փաթեթը՝ տես հղմամբ։

Ուսումնական նախագծով իրականացվող   աշխատանքների փուլերն են(պահանջները)`

  1. նպատակի առանձնացում
  2. գործունեության տարբերակների քննարկում, միջոցների և եղանակների ընտրություն
  3. դերաբաշխում 
  4. ինքնակրթություն և գիտելիքների արդիականացում
  5. հետազոտական գործունեություն
  6. արդյունքների ընդհանրացում և եզրակացություններ
  7. արդյունքների հանրայնացում
  8. հաջողությունների և սխալների վերլուծություն
  9. շտկողական գործունեություն
  10. նախագծի հրապարակային պաշտպանություն:

Թեմա 3-րդ

  • Կազմել մեկ նախագիծ՝ իր բոլոր փուլերով, հրապարակել բլոգում, սովորողների հետ իրականացնել այն։

«Ես» ուսումնական նախագիծը 2021-2022 ուստարվա առաջին դասարանցիների հետ
Նախագծի հղումն՝ այստե՛ղ։

Նախագիծը սկսվեց դեռևս ամռան ընթացքից, երբ առաջին դասարան դիմած սովորողները ներկայանում էին և ներկայացնում իրենց նախասիրությունները։

Ներկայանում են սովորողները։

Հաջորդ փուլում արդեն ուսումնական աշխատանքների օգնությամբ սովորողները ներկայացրեցին նաև իրենց անվան պատմությունը, ընտանիքի անդամներին, ընկերներին և իրենց նախասիրությունները․

Արդյունքում նախագիծն կամփոփենք ցուցահանդեսի տեսքով։

  • Գնահատել նախագիծը՝ իրականացնելուց հետո, բլոգում ներկայացնել արդյունքները․ անդրադարձ՝ նախագծի դրական, հաջողած կողմերը, թերությունները, բացթողումները։

  • Նախագիծն համարում եմ հաջողված, որովհետև այն սովորողների կողմից եղավ ամենասիրելի նախագծերից մեկը, մասնակից դարձան նաև ընտանիքի անդամները՝ ծնողները և նախածգի շնորհիվ կարողացանք իրականցնել «Մուտք» կրթահամալիր ճամբարի առաջին փուլը։ Նախագիծը կարողացանք իրականացնել իր բոլոր փուլերով և արդյունքում սովորողների և նրանց ընտանքիների հետ կապը դպրոցի հետ ավելի մտերմացավ։

 Թեմա 4-րդ

1․ Կարդալ հոդվածները և մեկը քննարկել բլոգում։ 

Լինելով սեբաստացի ուսուցիչ ինքս էլ կարևորում եմ բլոգային ուսուցում հենց անհատի ձևավորման գործում։ Բլոգային ուսուցման ժամանակ իմ առջև դրված խնդիրներից կարևորել և առանձնացրել եմ այն, որ սովորողը հնարավորինս հեշտությամբ կարողանա իր աշխատանքները, անելիքները և դրան ուղղված ժամանակը արդյունավետ կազմակերպել։ Իր գործունեությունը բլոգային հարթակի օգնությամբ հնաարվորինս մատչելի ներկայացնել։

Ուսումնական բլոգը սովորողի համար անհատական ուսումնական աշխատանքները կազմակերպելու համար մի հետաքրքիր, գրավիչ և արդյունավետ մեդիատարածք է։ Քանի որ բլոգում ուսումնական աշխատանքը հրապարակելուց հետո այն կարող են տեսնել ուսուցիչները, ընկերները, ընտանիքի անդամները և պարզապես այցելուները, այն սովորողի համար դառնում է մի մեդիամիջավայր, որտեղ սովորողը բացի իր ուսումնական աշխատանքները հրապարակելուց կարող է ներկայացնել նաև իր անհատը լինելը, որն էլ ավելի է բարձրացնում սեփական պատասխանատվությունը ներկայացված աշխատանքների նկատմամբ։ Ուսումնական այսպիսի միջավայրը սովորողին հնարավորություն է տալիս ինքնուրույն գործելու՝ փնտրելու, գտնելու, ներկայացնելու և ներկայանալու համար։

2․ Կարդալ հոդվածները և մեկը քննարկել բլոգում։ 

Հոդվածներից երկուսն էլ ուղղված են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կրթության կազմակերպելուն։ Չեմ ուզում առանձնացնել դրանցից որևէ մեկը, քանի որ երկուսն էլ ունեն իրենց ուրույն դերն ու նշանակությունը առաջատար կրթական մոտեցումներով ուսուցման կազմակերպման վերաբերյալ։ Առաջինում հատկապես նշվում է այն եղանակներն ու կիրառված փորձը, որի օգնությամբ սովորողների մոտ բարձրացել է սովորելու համար մոտիվացիա՝ խթան գտնելու եղանակներից մեկը։

3․ Կարդալ Ուսուցում բլոգով նյութը, գրավոր ներկայացնել նկատառումները, առաջարկները։

Ուսուցում բլոգով նյութն այն նյութերից է, որտեղ ներկայացվում է մասնավորապես բլոգուսուցումը կրթահամալիրում, որտեղ առանձացված և հստակ ներկայացված են բլոգային ուսուցման բոլոր փուլերը, գործընկերային հարթակները, ամսագրերը, դպիրյան մշակումները։

Իրականում այս նյութը համառոտ վերատադրում էր նախորդ կետերում ասվածի մասին, որով կարելի է ներկանալ ու ներկայացնել կրթահամալիրյան բլոգային ուսուցման փորձը։

Այլ առաջարկներ չունեմ։

4․ Օգտվելով Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջները նյութից՝ անձնական բլոգը համապատասխանեցնել դրանց։ Դնել բլոգի հղումը։

Կարինե Խառատյան — «Հյուսիսային» դպրոցի 1-2 դասարանի դասվար

5․ Կարդալ սովորողի բլոգին ներկայացվող պահանջները, ապա ընտրել մեկ սովորողի բլոգ, կատարել ուսումնասիրություն՝ համապատասխանությունը ներկայացվող պահանջներին: Արդյունքը հրապարակել բլոգում: 

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ 

Սովորողի բլոգը որպես գրավիչ և հետաքրքիր հարթակ հանդես է գալիս նաև սովորողին որպես անհատ ճանաչելու մեդիամիջավայր։ Ներկայացնում եմ «Հյուսիսային» դպրոցի 4-1 դասարանի սովորող Արեգ Սողոյանի բլոգը։ Սովորողն իր բլոգն օգտագործում է 2020 թվականի հունիս ամսվանից։ Սովոորղի բլոգում երևում են իր նախասիրությունները և հստակ ընդգծված աշխատանքային ոճը։

Թեմա 5-րդ
Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ 

1․ Գրավոր գրախոսել կարգը, դիտարկումներ, առաջարկներ անել 
Կրթահամալիրի դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ 

Կրթահամալիրում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողների ուսուցմումը կազմակերպվում է ՀՀ հանրակրթության մասին օրենսդրության համաձայն։ Ներառականությունը կարևորելով սովորողը չի առանձնացվում դասարանից, խմբից, ընդհանուր գործունեությունից և կրթությունը ստանում է բոլորի հետ հավասար պայմաններում՝ չնայած այն ամենին, որ բազմամասնագիտական խմբի կողմից իրականացվում է նախնական գնահատումը։ Նախնական գնահատման արդյունքում նաև հնարավորություն է տրվում ուսուցչին նախապես իմանալ, ճանաչել սովորողին և ուսուցումը կազմակերպել համընդհանուր ներառականության սկզբունքով՝ ներգրավվելով նաև դասարանի սովորողներին, ծնողներին և կրթահամալիրում գործող ողջ ֆիզիկական միջավայրը։ Նմանատիպ մոտեցմամբ կրթությունը կազմակերպելու համար մեծ դեր է խաղում հենց վերը նշված կարգը, որի օգնությամբ էլ հնարավոր է լինում կազմակերպել ներառական կրթությունը յուրաքանչյուր անհատի համար՝ չառանձնացնելով նրան։

2․ Գրավոր քննարկել-վերլուծել հոդվածներից մեկը կամ տեսանյութը.  

Ծանոթացա նշված երեք նյութերին։
Առաջինում և երկրորդում ներկայացված էին համաշխարհային փորձից առանձնացված կարևոր նկատառումներ, օրինակներ, ինչպես նաև ներկայացված էին աշխատանքյաին ուղեցույց հանդիսացող կետեր ու դրույթներ, որոնց օգնությամբ կրթությամբ հետաքրքված յուրաքանչյուր անձ կարող է իրականացնել խմբային և անհատական աշխատանքներ՝ առանձնահատուկ կարիքով սովորողների հետ։
Տեսանյութում հատկապես կարևոր էր այն փաստը, որտեղ դասընկերները նույնպես ներառվել էին առանձնահատուկ կարիք ունեցող երեխայի ուսուցման գործընթացում, որի արդյունքում էլ սովորողի մոտ հնարավոր էր եղել տեսանելի արդյունք գրանցել։

3․ Բլոգում ներկայացնել հատուկ կարիքով սովորողի հետ աշխատանքի հաջողած մեկ փորձ․ Հաջողություն, դժվարություններ, զարգացում։

Սովորող՝ Դանիել Փերիխանյան
Կրթության առանձնահատուկ կարիքը — Աուտիզմ

Ֆունկցիաների կատարողականության մակարդակները` ըստ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման.

  • խոսքի բացակայություն
  • ինտելեկտուալ/մտավոր ֆունկցիայի թեթև խանգարում
  • ուշադրության, կենտրոնացման անհրաժեշտություն
  • մանր մոտորիկայի բացակայություն

Դանիելի մասին պատմում են ընկերները։ Տեսանյութն՝ այստե՛ղ։
Դանիելի մասին պատմում է դասվարը։ Տեսանյութ 1, տեսանյութ 2։

Հաջողությունն այն էր, որ սովորողների և ծնողների ներգրավմամբ Դանիելի մոտ առաջին ուսումնական շրջանի ավարտին արդեն զարգացած էր խոսքը, կարողանում էր խոսքն արտահայտել բառերով, ձայնարկություններով, իսկ ահա ուսումնական տարվա ավարտին կարողացավ նաև իր խոսքն արտահայտել կարճ նախադասություններով։

Մեծ ափսոսանքով պետք է նշեմ, որ 2-րդ ուսումնական տարվա սկզբին Դանիելը տեղափոխվեց այլ դպրոց(ֆինանսական խնդիրների պատճառով), որի պատճառով էլ զարգացումը այլևս հնարավոր չեղավ տեսնել։

Ծնողի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված էլեկտրոնային նյութերն՝ այստե՛ղ։

Թեմա 6-րդ

Ուսումնական ճամփորդություն  

1․ Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութը 
Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ 
Կարդացի ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգը։ Կարգում մանրամասն նկարագրված են ճամփորդությունների կազմակերպման ուղղությունները, տեսակները։ Յուրաքանչյուր ճամփորդությունից առաջ ուսումնասիրում եմ և նորից համապատասանեցնում ճամփորդական նախագիծը կարգում նշված կետերով։


2․ Կարդալ նյութը, գրավոր քննարկել 
Ուսումնական ճամփորդության կազմակերպման մեթոդական նկարագրություն -Անահիտ Հարությունյան 

Նշված մեթոդական նկարագրությունում մանրամասն նկարագրված են ճամփորդության իրականացման խնդիրները, նպատակը։ Այս նյութում մանրամասն նկարագրված էին նաև ճամփորդության կապը ուսումնական տարվա ընթացքում իրականացվող գործունեության հետ, որտեղ կարևորվում է նաև ճամփորդությունից առաջ նախապատրաստվելը, ճամփորդության ընթացքոը և ամփոփումը։

Նյութը լավ օրինակ է կրտսեր դպրոցականի հետ ճամփորդության նախապատրաստվելու համար։

3․Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութերից մեկը 

Ճամփորդությամբ, առանց շահերի ոտնահարման ուսուցում -Մարթա Ասատրյան 

Ճամփորդությունները` կրթական ծրագրի բաղկացուցիչ -Տաթև Մելքոնյան 

Ճամփորդությունը՝ ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ-Լոիսինե Գասպարյան 

Ճամփորդությամբ ուսուցում։ Այլոց փորձի ուսումնասիրում — Յուրա Գանջալյանի այս հոդվածում մանրամասն և ծավալուն ուսումնասիրություն է տարված աշխարհում իրականացվող ուսումնական ճամբարների այլոց փորձից, որն համեմատվում է կրթահամալիրում իրականցվող ուսումնական ճամբարների փորձի հետ։

Հոդվածից առանձնացված հատվածներն են․

Կրտսեր դպրոցներում բացօթյա կրթության նպատակն է սովորողներին տալ գիտելիք շրջակա միջավայրի մասին, և զարգացնում են նրանց կարողությունները, պատրաստակամությունը և պատասխանատվությունը շրջակա միջավայրի պահպանության հարցերում:  

Յոթերորդ դասարանում սովորողներն ուսումնասիրում են եղանակը, ջուրը և հողը տարբեր էկոհամակարգերում:

Ութերորդ դասարանում սովորողներն ուսումնասիրում են ֆիզիկական, քիմիական և կենսաբանական գործոնները բնության մեջ:

Իններորդ  դասարանում ուսումնասիրում են բնության մեջ վտանգված կենդանական և բուսական աշխարհը:

Այստեղ տեղին է հիշել մեր կրթահամալիրում իրականացվող «Գետը քաղաքում», «Գետը համայնքում» նախագծերը, «Սիրուն Զանգի» բլոգի բոլոր հրապարակումները, կատարված աշխատանքները, Հայկուհի Հովհաննիսյանի գերջանքերը Շադրլու ջրանցքի մաքրման համար, յուրաքանչյուր ուսումնական ճամփորդության ընթացքում շրջակա միջավայրը աղտից մաքրելու սովորողների ու դասավանդողների պատրաստակամությունը:


4․ Ընտրել նախագծերից մեկը, կարդալ, դիտարկել նախագծի համապատասխանությունը ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգին
Ճամփորդական նախագծերի օրինակներ 

Առանձնացված նախագիծը՝
«Կրթամշակութային-հայրենագիտական ճամփորդություն դեպի Տավուշ»-Հասմիկ Գրիգորյան, Հայարփի Անանյան /եռօրյա՝ սեպտեմբերի 25-27/

Նախագիծն համապատասխանում է Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգին։
Նախագծում բացակայում էին նախապատրաստական աշխատանքները ներկայացնող մեդիանյութերը և հրապարակված արդյունքները։  

5․ Կազմել ուսումնական ճամփորդության նախագիծ, հրապարակել բլոգում: 

«Ուսումնական ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբար»․ անկախության տոնին ընդառաջ ուսումնաճանաչողական նախագիծ

Թեմա 7-րդ 

 Ճամբարի կազմակերպում  

1․ Կարդալ կարգը, գրել դիտարկումներ, առաջարկներ 
Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ 

Կրթահամալիրում ուսումնական օրացույցով կարգավորվող և որոշվող նախագծերից մեկն էլ նաև ուսումնական ճամբարների կազմակերպումն է, որոնք կարող են լինել ամառային և ձմեռային ճամբարների տեսքով։ Ճամբարներն իրենց ուղղություններով լինում են ստեղծագործական-հետազոտական և ստուգատեսային։

Ուսումնական ճամբարների ընթացքում իրականցվող արտագնա-եռօրյա, քառօրյա, հնգօրյա ճամբարները սովորողներին հնարավորություն են տալիս ուսումնական, ստեղծագործական, հետազոտական աշխատանքները կազմակերպել նախատեսված վայրերում։ Կարևոր է նաև այն, որ ճամբարները բաց են և դրանց կարող են միանալ նաև այլ դպրոցների սովորողները, մարզերի բնակիչները։

2․ Կարդալ հոդվածներից մեկը, քննարկել 

Հոդվածներից առանձնացրեցի հետևյալ կարևոր հատվածը․

Ուսումնական ճամբարը հեղինակային կրթական ծրագրի իսկական ձեռքբերում է, կարևոր մանկավարժական շեշտադրում, մեր մանկավարժության մեջ ուսումնական գործունեությունը կյանքի կոչելու, ցուցադրելու, տարածելու կարևորում: Ճամբարները սովորողին ինքնադրսևորվելու, բացահայտելու, զարգանալու, կրթահամալիրի ընձեռած հնարավորությունները գործնականում գնահատելու ու տարբեր գործունեությամբ զբաղվելու հնարավորություն են ընձեռում։

3․Կարդալ կարգերը, գրել դիտարկումներ, առաջարկներ 

Կարգերից առանձնացրեցի և կարևորեցի նշված հատվածները․

Պատանեկան աշխատանքի ճամբարը (այսուհետ՝ ճամբար) սովորողների և դասավանդողների համատեղ գործունեության կազմակերպման ձև է: Ճամբարի բովանդակությունը ներառում է.

  • նախագծային աշխատանք
  • միջավայրի ձևավորման տեխնոլոգիական աշխատանք
  • ներքին և արտաքին տարածքների բարեկարգման աշխատանք
  • պարտեզա-պուրակային և էկոտեսչական աշխատանք
  • աշխատանք գյուղացիական տնտեսությունում
  • առավոտյան ընդհանուր հավաք (տողան)
  • ընդմիջում
  • մշակութային հավաք
  • մարզական պարապմունք
  • հայրենագիտական արշավ:

Կարևոր է նաև այն, որ ճամբարները կազմակերպվում են նույն հետաքրքրություններ ունեցող տարատարիք սովորողների համար: Ճամբարը բաց է, կարող է մասնակցել նաև կրթահամալիրում չսովորողը: Ճամբարային ուղղությունները նույնպես բազմաբնույթ են և ներառում են ճամբարականների նախասիրությունները, հետաքրքրությունները, իսկ ամառային ճամբարում լողը ամենօրյա բաղադրիչ է կազմում։

4․ Կարդալ հոդվածները, մեկը, բլոգում գրավոր գրախոսել 

Կարդացի հոդվածները։ Ուսումնական ճամբար․ համագործակցային նախագծերի հունվար-Մարգարիտ Սարգսյանի հոդվածում մանրամասն նկարագրված են ուսումնական հունվարում իրականցվող ձմեռային ճամբարի ուղղությունները, որի ժամանակ ավելի արտահայտիչ կերպով են երևում ամագործակցային նախագծերը տարատարիք սովորողների՝ դասարանների միջև։ Ճամբարային շրջանում առավել հարմար է նախապտասրտեվել և մասնակցել ուսումնական ստուգատեսերին։ Ինչպես նաև առավել կարևոր տեղ են զբաղեցնում սովորող-սովորեցնող նախագծերը, ծնողների կողմից իրականացվող վարպետության դասընթացները, աշխատարանները։

5․ Կազմել ճամբարային նախագիծ, հրապարակել բլոգում 

Ամառային ուսումնահետազոտական ճամբարի նախագիծ

Նախագծով իրականացված աշխատանքների արդյունքները՝

Ուսումնական ամառ 2021

Թեմա 8րդ
Ստուգատես 

1․ Կարդալ հոդվածը․ քննարկել 
Ստուգատեսի բովանդակություն՝ ըստ տարիքային խմբերի-Գևորգ Հակոբյան

Կարդացի նշված հոդվածը։ Հոդվածում նկարագրվում են Բնագիտա-տեխնիկական ամենամյա երկրորդ ստուգատես 2015-ի ընթացիկ աշխատանքների իրականացման քայլերը ըստ տարիքային խմբերի։ Յուրաքանչյուր խմբին համապատասխանաբար տարիքային առանձնահատկություններով ընտրված եև մանրամասն ներկայցված են, թե ինչպե՞ս կարելի է խաղալիքների, տարբեր նյութերի օգնությամբ ստեղծել ուսումնական աշխատանքներ, կազմակերպել ուսումնական պրոցեսը և՛ տանը, և՛ դպրոցում։

Կարևորեցի և առանձնացրեցի նշված հատվածը․

Սովորողը ներկայացնում է.

  • տանը ունեցած գործիքները
  • տնային գործերում իր պարտականությունները
  • կյանքում որևէ գործիքի այլ կերպ օգտագործելու օրինակ
  • իր Ճամփորդական պիտույքները
  • ուսումնական պրոցեսում որևէ գործիքի կիրառություն:

 2․ Գրավոր գրախոսել հոդվածներից մեկը. դիտարկումներ, առաջարկներ 

Ստուգատեսները այն հարթակներն են, որտեղ սովորողներն ու դասավանդողները կարող են ներկայացնել ուսումնական տարվա ընթացում իրականցված աշխատանքների արդյունքները, գործունեությունների ձևերը, նոր և հետաքրքիր նախագծերի մեկնարկով հանդես գան։ Ստուգատեսների շարքում իր առանձնահատուկ դերն ունի Հակոբ Հակոբյանի լուսավոր հիշատակին նվիրված բնագիտատեխնիկական ստուգատեսը, որը, չնայած իր գոյության կարճ ժամանակահատվածին (անց է կացվում 2014թ-ից), բավականին լուրջ արդյունքներ է գրանցել: Հենց այս ստուգատեսի արդյունքում էլ ծնվեց «Կառուցողական խաղերը կրտսեր տարիքում» ուսումնական տեխնոլոգիական նախագիծը, որը շարունակական բնույթ կրեց մինչ օրս։

Նախագիծն՝ այստե՛ղ։

3․ Գրավոր գրախոսել նյութը․ Դիտարկումներ, առաջարկներ, համեմատություն կարդացած մշակումների բովանդակության հետ
Ստուգատեսի` որպես ուսումնական գործունեության կազմակերպման կարգ 

Նորից ծանոթացա կարգին։ Կարգում ներկայացված են ստուգատեսի նախապատրաստական աշխատանքները, ստուգատեսին ուղղված պահանջները։ Ստուգատեսը նախապատրաստում և կազմակերպում են դասավանդողները և սովորողները միասին` որպես ուսումնական նախագիծ։ Ստուգատեսով դասավանդողը և սովորողը ներկայանում են իրենց աշխատանքների արդյունքով։

4․ Կազմել ստուգատեսի նախագիծ, հրապարակել բլոգում, իրականացնել սովորողների հետ, արդյունքները գնահատել. հաջողություններ, թերություններ, զարգացում 

Հանրակրթական Դիջիթեք 2021 — «Հյուսիսային» դպրոցի աշխատանքների համակարգող։

Աշխատանքներն՝ այստե՛ղ։

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: